Եկել է փոփոխությունների և կառուցելու ժամանակը…Արթուր Մանուկյան

75

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ զանազան սոցհարցումների միջոցով փորձ է արվում վեր հանել այս կամ այն քաղաքական ուժի հանդեպ հանրության վստահության աստիճանը:

Օրերս «Ազատության» կազմակերպած սոցհարցումն ուրվագծեց քաղաքական դաշտում ուժերի նախընտրական դասավորումները: Հարցվածների գերակշիռ մասը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իրենց քվեն պատրաստվում են տալ «Ծառուկյան» դաշինքին:

Քարոզարշավի մեկնարկից ի վեր՝ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անձամբ է մասնակցում կազմակերպվող հանդիպումներին՝ ներկայացնելով 15 առաջնահերթ քայլերը և պատասխանելով հանրությանը հուզող բազմաթիվ հարցերին:

Գագիկ Ծառուկյանի այցերը հանրապետության տարբեր շրջաններ, հեռավոր գյուղեր և քաղաքներ, սահմանամերձ գոտիներ՝ միանշանակ նպաստում են հանրության շրջանում նրա գլխավորած քաղաքական ուժի վարկանիշի բարձրացմանը, քանի որ այս տարածքներից ընտրված  պատգամավորները երբևէ հետևողական չեն եղել բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու հարցում՝ անտեսելով քաղաքացիների կողմից իրենց տրված վստահության քվեն:

Լինելով  Մալաթիա -Սեբաստիա համայնքի բնակիչ այցելեցի «Ծառուկյան» դաշինք նախընտրական կենտրոնական շտաբ ,որտեղ հանդիպեցի հնաբնակ ԱԺ պատգամավորներին՝ Աբրահամ Մանուկյանին ևՀարություն Ղարագյոզյանին:Ի դեպ նշեմ ,բազմամարդ էր, հավաքվել էին կողմնակիցներն ու համակիրները, պարզապես շտաբական աշխատողներ:Եվ շտաբում մի խումբ երիտասարդների կողքին  նկատեցինք Արթուր Մանուկյանին ,ով մի խումբ հավաքվածների հետ քննարկում էր նախընտրական մի շարք հարցեր և խնդրեցի ,որպեսզի պատասխանի մի երկու հարցի:

Mnews.am -ի զրուցակիցն է «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի 11-րդ համարի երիտասարդ պատգամավորի թեկնածու ՝ Արթուր Աբրահամի Մանուկյանը:

-Պարոն Մանուկյան քաղաքական հայտնի իրադարձություններից հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այսուհետ զբաղվելու է միայն գործարարությամբ, սակայն հիմա նորից  քաղաքականություն վերադարձավ ։ Ձեր կարծիքով ո՞րն է այդ որոշման հիմնական դրդապատճառը։

-Քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելու որոշումն իրենն է։  Ես ընդամենը կարող եմ հարգել նրա որոշումը և վերադարձը քաղաքականություն:

-Պարոն Մանուկյան , Դուք պրոֆեսիոնալ տնտեսագետ եք ,գործարար , ինչո՞ւ եք ուզում պատգամավոր դառնալ։

– Ես սիրում եմ հայրենի իմ օրրանը, ինձ շրջապատող մարդկանց։ Այո, տնօրենն եմ   «Քաղաքային ունիվերսալ Բազա» եւ «Բելվարմո թրեյդ» ընկերություններում: Ուզում եմ մաս կազմեմ այն պրոցեսներին ,որոնք պետք է տեղի ունենան ապրիլյան ընտրություններից հետո:Նոր սահմանադրությամբ նոր ԱԺ-ն պետք է ունենա ավելի լայն  լիազորություններ և նաև երկրի կառավարման կարգը նույնպես փոխվելու է:
Ամեն անգամ, երբ որևէ մեկին մի հարցով կարողանում եմ օգնել, կարողանում եմ մեկ քայլ առաջընթաց ապահովել` ի բարօրրություն մեր երկրի ու ժողովրդի՝ հոգեկան մեծ բավարարվածություն եմ ապրում: Պատգամավորական գործունեությունը նմանատիպ նպատակներ իրագործելու լայն հնարավորություններ է ընձեռնում: Մնում է միայն ունենալ ցանկություն, դրսևորել կամք և վճռականություն, իսկ ամենակարևորն այն է, որ այդ քայլն ինքնանպատակ չլինի: Խորհրդարանական ընտրությունները բարդ և փոխկապակցված գործընթացների մի շղթա է։  Մրցապայքարի մեջ մտնող յուրաքանչյուր կուսակցություն  պետք է ունենա ոչ միայն նախընտրական, այլև հաջորդական գործողությունների հստակ ծրագիր:Ինչու չէ ,նաև իմ հոր ՝ Աբրահամ Մանուկյանի հորդորով եմ մտնում քաղաքականություն:

Ես միշտ «Ծառուկյան» դաշինքի նախագահ՝ Գագիկ Ծառուկյանի, կողքին եմ եղել և շատ բան եմ սովորել նրանից։ «Ծառուկյան» դաշինքն է առաջարկել իմ թեկնածությունն. ուրեմն՝ իմ մեջ մեծ ուժ է տեսել։ Ես պարտավոր եմ արդարացնել իմ վրա դրված վստահությունն  ու հավատում   «Ծառուկյան» դաշինքի առաջնորդին և  մեր  հաղթանակին:

-«Ծառուկյան» դաշինքն առաջադրել է 15 առաջնային քայլեր, որոնք կփոխեն հանրության սոցիալ – տնտեսական կյանքը: Դրանցից որո՞նք եք Դուք առաջնային համարում թիվ 3 ընտրատարածքի ընտրողների համար:

– Բոլորն էլ ինձ համար առաջնային են, պարզապես անհրաժեշտ է, որ ընտրողները գիտակցեն, որ դրանք ապահովելու համար պետք է, որ «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանական մեծամասնություն լինի, ունենա 50+1 մանդատ, որպեսզի ամբողջությամբ կյանքի կոչի բոլոր դրույթները:

Գագիկ Ծառուկյանը, բոլորը գիտեն, որ գործի մարդ է, շատ վճռական է տրամադրված, ապացուցել է, որ կարող է ստեղծել, արարել, և ես համոզված եմ, որ մեզ հաջողվելու է մեր բոլոր ծրագրերը կյանքի կոչել: Ներկա իշխանությունների կողմից չորացված երկիրը պարոն Ծառուկյանի առաջնորդությամբ, կարող ենք ծաղկեցնել:

Բոլոր 15 քայլերն էլ բխում են ժողովրդի շահերից, հասարակական պահանջից են ծնվել, և առնչվում են յուրաքանչյուրի առօրյա կյանքի հետ: Դրանք նախադրյալներ են՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, և պետք է ամեն ինչ անենք, որ լինենք իշխանություն և իրագործենք իրատեսական քայլերը:«Ծառուկյան» դաշինքն այսօր ամենամեծ վարկանիշ ունեցող կուսակցությունն է, ուստի` ամենաշատ ներկայացվածությունը կունենա ապագա խորհրդարանում։

Պարոն Մանուկյան , Դուք պայքարելու եք  Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանների Թիվ 3 ընտրատարածքում : ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյան, Արայիկ Հովհաննիսյան, Սամվել Ալեքսանյան… Կարելի է ասել այդ բարդ   ընտրատարածքում  եք փորձելու ձայներ ապահովել «Ծառուկյան» դաշինքին ,հստակ իմանալով որ վարչական լծակներն աշխատելու են ՀՀկ-ական պատգամավորի թեկնածուների օգտին: Այդ պարագայում ևս հավատո՞ւմ եք Ձեր հաղթանակին:

– Իհարկե` հաղթանակին հավատում եմ, դեռ ավելին՝ հաղթելու ենք: Բացի այդ, համոզված եմ, որ այս ընտրությունները բոլոր մյուս ընտրություններից տարբերվելու են. ինչպես և կանխատեսվում է՝ լինելու են ազատ, արդար և թափանցիկ։ Ուստի` կապ չունի, թե ով՝ ում հովանավորյալն է, գործարար է,  թաղային հեղինակություն, թե՝ ինչ … Ինձ այս ընտրատարածքում  ճանաչում են, մեր գերդաստանում բոլորը  պատվով մարդիկ են,  ովքեր հարգված են բոլորի  կողմից։ Իմ հայրը  միշտ կանգնած է եղել ժողովրդի կողքին։ Ինձ ճանաչողներն էլ գիտեն, թե ինչքան բարեգործություններ եմ արել … հաջորդ րոպեին մոռացել։ Երբ հիշում ես, նշանակում է՝ ոչինչ էլ չես արել…Չեմ ցանկանում իմ երկրից հեռանալ ,ունեմ շատ մեծ հնարավորություններ,բայց ցանկանում եմ այստեղ փորձել օգտակար լինել մեր ժողովրդին ,որպես երիտասարդ թեկնածու պատվի հարց եմ համարելու լավ աշխատելը ,ամեն ինչ դեռ առջևում է …Կհամոզվեք :

Իսկ եթե հույսերը չարդարանան  …

–  Ես «Ծառուկյան» դաշինքի քաղաքական թիմակիցն եմ, և ինձ համար ընդունելի է միայն այդ կուսակցության քաղաքական պլատֆորմը: Մեր պետության խնդիրները բազմաթիվ են, մենք՝ բոլորս, տեսնում ենք, որ Գագիկ Ծառուկյանը  փորձում է այդ բոլոր խնդիրներին լուծում տալ: Նրա կողմից նպատակային, շարունակական աշխատանք է կատարվում, որպեսզի մեր երկիրն ավելի հզոր, բարեկեցիկ և լուրջ կշիռ ունեցող երկիր դառնա:

 Ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը օրենսդիր մարմնում։

–  Նախօրոք ոչինչ խոստանալ ու ասել չեմ կարող։ Սուտ խոստումներ ու փուչ խոսքեր ժողովրդին շռայլել չեմ ուզում.: Սակայն մի բան հաստատ է. ինքս ինձ խոսք եմ տվել, որ ընդգրկվելու դեպքում՝ լավ եմ աշխատելու։

 Արդեն իսկ խոսակցություններ կան այն մասին, որ որոշ կուսակցություններ, այդ թվում նաև «Ծառուկյան» դաշինքն, ժողովրդի ձայնը փորձում է գնելԴուք էլ եք պատրաստվո՞ւմ ընտրակաշառք բաժանել։

–  Ինձ ճանաչում են այս ընտրատարածքում. կաշառք ո՞ւմ տամ, ընկերո՞ջս։ Ծիծաղելի է։ Մեր կուսակցությունը  կարող է միայն օգնել, ինչի մասին  բոլորը գիտեն:

Այսօր զարգացման տեմպերն ավելի ակտիվ են Երևանում, իսկ մարզերը, կարծես թե, հետ են մնում ընդհանուր զարգացումից, արդյունքում՝գյուղերը դատարկվում են։ Ի՞նչ պետք է անել, որ Երևանի և մարզերի միջև առաջացած անջրպետը  վերանա:

– Առաջին հերթին՝ պետությունը պետք է հարստանա, որպեսզի կարողանա օգնել գյուղում ապրողներին, նոր ստեղծվող ընտանիքներին։ Կարևորում եմ , որպեսզի ապահովվեն նվազագույն պայմաններով ու չլքեն իրենց բնակավայրերը։ Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, թե ինչ չափերի է հասնում արտագաղթը … Պետք է լուրջ ներդրումներ արվեն մարզերում, որպեսզի գյուղերը զարգանան ու դառնան ապրելու համար գրավիչ:

Հայաստանում ամենալուրջ խնդիրը որն եք համարում, որը հրատապ լուծման կարիք ունի:

– Իմ կարծիքով՝ Հայաստանում ամենալուրջ խնդիրը աշխատատեղերի ստեղծման հարցն է: Մեր ժողովուրդն աշխատող է և առաջնորդվում է հետևյալ սկզբունքով. «Ավելի լավ է իմ տան մեջ աշխատեմ՝ քիչ վաստակեմ, բայց հզորացնեմ ու շենացնեմ իմ հայրենիքը»: Եթե բուհի յուրաքանչյուր նորավարտ շրջանավարտի, բանակից զորացրված երիտասարդի կարողանանք ապահովել համապատասխան աշխատանքով,  մնացած խնդիրները կամաց – կամաց կլուծվեն։Որպես երիտասարդ, առաջնային իմ խնդիրը պետք է լինի երիտասարդության հուզող հարցերը բարձրացնել Աժ ամբիոնից և հետևողական լինել ամեն մի բարձրացրած հարց չպետք է մնա օդում կախված:

-Ի՞նչ կհղեք մեր ազգաբնակչությանը՝ ընտրողներին:

– Իմ կոչը, ինչու չէ, նաև խնդրանքը բոլոր ընտրողներին՝ պետք է լինեն արդար ընտրություններ: Ժողովուրդը պետք է հասկանա, որ արդեն անցյալում են մնացել ընտրապայքարի նախկին ձևերը:Քսանմեկերորդ դարում ենք ապրում, և պետք է առաջ ընթանալ: Մարդիկ պետք է գնահատեն և՛ կուսակցություններին, և՛ ռեյտինգային առաջադրված բոլոր թեկնածուներին և կատարեն ճիշտ ընտրություն: Եղած կարծրատիպը այսօր պետք է փոխվի բոլորի մեջ: Հիշեն, որ սա այն ընտրությունը չի, որ եղել է քսանհինգ տարի շարունակ: Եկել է փոփոխությունների և կառուցելու ժամանակը:

– Արդյոք տարվո՞ւմ է սև փիառի քաղաքականություն մյուս կուսակցությունների  կողմից:

Ո՛չ, մեր նկատմամբ ոչ մի կուսակցության  կողմից նման բան երբևէ չի եղել:

Արթուր Մանուկյանն  համոզված է. առաջիկայում խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը վստահության իր քվեն տալու է«Ծառուկյան» դաշինքին ։

Նշենք , համեստ այս երիտասարդը  ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այնուհետև աչքի ընկնելով իր աշխատասիրությամբ և գրագիտությամբ` Արթուրը  չի դադարել  սովորել, և նույնիսկ այս տարիքում նա շարունակել  է ուսում ստանալ  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում  բաժնում: