Մեր ամենօրյա աշխատանքն է …Ենոք Չատինյան

8

Գրեթե երկու և  ավելի  տասնամյակ է անցել 90-ականների սկզբի այն ծանր տարիներից, երբ հովհարային էներգամատակարարումը դարձել էր կենցաղ, և բնակարանում էլեկտրաէներգիա ունենալու հաշված ժամերը հավասարազոր էին տոնի: Անկախացման ուղին բռնած մեր երկիրն այդ դժվարությունն էլ հաղթահարեց: «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ -ի կազմավորմամբ` երկիրն աստիճանաբար հաղթահարեց էներգետիկ ճգնաժամը, դուրս եկավ համատարած խավարից ու սկսեց ապրել իր բնականոն ռիթմով: Եվ դա` նաև այն էներգետիկների շնորհիվ, ում համար նպատակ էր դարձել էլեկտրաէներգիայի անխափան ու որակյալ մատակարարումը: Հմտություն, խստություն և նպատակասլացություն. նշված հատկանիշների շնորհիվ են նրանց աշխատանքում գրանցվում մեծ ձեռքբերումներ: Իսկ երբ այս ամենի հետևում էլ կանգնած է լինում հետևողական ու ազնիվ անձնավորություն, ապա նվաճումներն արդեն անխուսափելի են դառնում:   Այս համակարգում աշխատանքային երկարատև փորձի ու մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ Ենոք Չատինյանն   իր հմուտ աշխատակազմի հետ միասին հաղթահարեց մի շարք դժվարություններ, արդյունքում  գրանցվեցին դրական մեծ փոփոխություններ:

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ  «Դեբեդ» մասնաճյուղի «Ստեփանավանի»  էլցանցի պետ Ենոք Չատինյանն  այս հաստատությունը ղեկավարում է 2004թ.-ից։ Թե ինչպե՞ս են ընթանում գործերն այս ընկերությունում, ինչպիսի՞ դրական տեղաշարժեր են ակնկալվում նրանց աշխատանքում, ի՞նչ դժվարություններ կան` mnews.am-ի լրագրողի հետ ունեցած հարցազրույցում ներկայացրեց Ենոք Չատինյանը։

– Պարոն Չատինյան  ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր կողմից ղեկավարվող կառույցում: 

– Սա այն համակարգն է, որտեղ աշխատանքներն իրականացվում են ինչպես կարգն է, ըստ հերթականության: Այս ոլորտն աշխատող մեխանիզմ է, որի մաշվածությունը պետք է անընդմեջ վերակարգվի ու նորացվի, որպեսզի հնարավոր լինի բնակչությանը որակյալ հոսանք մատակարարել:Երբ ընդունեցի էլ  ցանցը, երկիրը  կարելի է ասել ցնցումների մեջ էր: Հենասյուները բավականին անմխիթար վիճակում էին գտնվում, ինչպես նշեցի ,երկար տարիների  անմնացորդ աշխատանքի արդյունք է ,փորձել  ենք հասցնել ամեն  ինչ ժամանակին:

-Պարոն Չատինյան , Դուք ինչո՞վ եք բացատրում էներգետիկայի ոլորտի ձեռքբերումները: 

-Առաջին հերթին` ընկերության նոր ղեկավարների մոտեցումներով ու պահանջներով: Ներդրումային, պիլոտային և այլ ծրագրերով, որոնց շնորհիվ հնարավոր եղավ ոլորտը դուրս բերել ճգնաժամից: Տարբեր բնույթի բարեփոխումները, կառուցվածքային փոփոխությունները, նոր տեխնոլոգիաների կիրառումը և ,գուցե ամենակարևորը` թիմային աշխատանքը, էներգետիկայի բնագավառը դարձրին երկրի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը:

 – Այսքան պատասխանատու աշխատանքում անչափ կարևոր է որակյալ կադրերի առկայությունը, ինչպե՞ս եք ընտրում Ձեր աշխատակիցներին, երիտասարդ կադրերը շա՞տ են, ինչպե՞ս են լուծվում սերնդափոխության հետ կապված խնդիրները։ 

-Ցանկալի է ունենալ երիտասարդ կադրեր, սակայն այդ խնդիրը շատ ցավոտ է այս քաղաքում ,բոլորը հիմնական աշխատանքը գտնում են արտագնա աշխատանքի մեկնելով ,կցանկանայի ,որ մեր  աշխատակիցների գերակշռող մասն  կազմեին երիտասարդները։ Ներկայումս ունենք պատկառելի տարիքի հասած աշխատակիցներ, ովքեր կրթելով ու սովորեցնելով երիտասարդներին՝ անհրաժեշտ հերթափոխ են նախապատրաստում այս ոլորտում։Երկրորդ հանգամանքը  երիտասարդությանն այնքան էլ չի գրավում այս աշխատանքը. նրանք ավելի գերադասում են գործ ունենալ համակարգչի ու համացանցի հետ։ Նրանց համար դժվար է շփվել բնակչության հետ, ովքեր ամեն մեկը մի բնավորություն ու պահանջ ունի։ Ծանր աշխատանք է էլ ցանցում աշխատելը, որն ամեն մեկը չէ, որ կարողանում է և ուզում է կատարել։Այնպես որ ցավալի է կադրերի առումով մեզ մոտ, ուղղակի մեր ժողովուրդը ամեն ինչ միանգամից է ցանկանում ունենալ, ավելի հավակնությունը տալիս են մեծ պաշտոնների… 

– Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերություններն աշխատակիցների հետ: 

– Բնականաբար՝ գործնական։ Աշխատանքում յուրաքանչյուրն ունի ինչպես պարտականություններ, այնպես էլ՝ իրավունքներ, որոնք ամրագրվում են աշխատանքային պայմանագրով։ Մեր բոլոր աշխատակիցները շատ լավ գիտեն իրենց պարտականություններն, ինչն օգնում է նրանց աշխատանքի ընթացքում ուշադիր լինելուն և խնդիրներից հնարավորինս խուսափելուն: Գոհ եմ տեսուչների աշխատանքից։ Նրանցից ամեն մեկը գիտի իր գործը :

– Կա՞ն արդյոք այնպիսի խնդիրներ, որոնք Ձեր պաշտոնավարման սկզբից մինչ օրս մնում են անլուծելի:

– Ոչ, այդպիսիք չկան: Այն խնդիրները, որոնք ժամանակին ծառացած էին համակարգի առջև, այսօր կտրուկ նվազել են: Էներգիայի մատակարարման որակն այժմ անհամեմատելիորեն լավացել է: Ունենք կոմպլետ տրանսֆորմատային խնդիրներ,սակայն դա էլ լուծելի է :Նվազել է կորուստների մակարդակը, բաժանորդներն այլևս պարտքեր չեն կուտակում:Նշանակում է, որ նրանք ավելի վճարունակ են դարձել։ Թեև, անշուշտ, կան որոշակի սոցիալական խմբերի պատկանող ընտանիքներ, որոնք հնարավորություն չեն ունենում վճարելու:Ստեփանավան քաղաքը   բավականին երկար տարիների կենսագրություն ու պատմություն ունի. կան այնպիսի տեղամասեր, որտեղ յուրօրինակ սպասարկում ու մոտեցում են պահանջում և խնդիրներ ծագելու դեպքում, դրանք արագ կերպով կարգավորվում են։

-Լոռու մարզը , առավել քան մյուս մարզերը, ուշադրության ու մեծ աշխատանքի կարիք ունի։ Այստեղ դեռ այժմ էլ մնում են երկրաշարժի հետքերը. Ինչպիսի դժվարություններ ու խոչընդոտներ են հաղթահարվել, որպեսզի այսօր ունենաք այն, ինչ կա…

– Իհարկե, այս տարիների ընթացքում խոչընդոտներն ու խնդիրները բազմաթիվ են եղել։ Երկրաշարժից հետո դժվարություններ շատ եղան. անհատական հոսանքալարեր էին անցկացվել, որոնք խանգարում էին բնականոն աշխատանքին։ Դրանք մաքրվեցին, կաբելային համակարգ անցկացվեց, դժվարությամբ, բայց համակարգը վերականգնվեց, ինչի շնորհիվ աշխատանքներն արդյունավետ դարձան։

-Ինչպես անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ձեր աշխատանքների վրա. Սպառումը պակասե՞լ, թե՞ ավելացել է։

-Բնականաբար՝ պակասել է, բայց վճարումները 100 տոկոսով ապահովում ենք։

– Հետագա աշխատանքների ինչպիսի՞ ծրագրեր ունեք։

 – Իհարկե ծրագրերը բազմաթիվ են։ Մեր ամենօրյա աշխատանքն ամեն րոպե, ամեն պահ վերակառուցում ենք, աշխատում առավելագույնս անվտանգություն ապահովելով հոսանք մատակարարել սպառողներին, ինչպես նաև հոսանքի դիմաց վճարումների գումարները գանձել: