«Վարդենիսն իմ կենսագրությունն է, իմ անցյալը, ներկան ու ապագան»

6

Վոլոդյա Խլոյան Վարդենիսի քաղաքապետ

2012թ-ի սեպտեմբերի 23-ին կայացած  ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը կրկին անգամ վերընտրվեց :Իր պաշտոնավարման այս երկար տարիների ընթացքում արդեն մի քանի անգամ վարդենիսցին իր ձայնը տալիս է գործող քաղաքապետին:Այս հանգամանքը մեկ անգամ   ևս խոսում է այն մասին ,որ վարդենիսցին հավատում է իր քաղաքապետին, իսկ քաղաքապետն էլ կոնկրետ գործերով  է նվաճել վարդենիսցու վստահությունը:Վոլոդյա Խլոյանի պաշտոնավարման տարիներին Վարդենիսում որակական փոփոխություններ են տեղի ունեցել… 

«Վարդենիսն իմ կենսագրությունն է  ,իմ անցյալը,ներկան ու ապագան».այս նշանաբանով  է առաջնորդվում Վոլոդյա Խլոյանը ,չնայած տնտեսական դժվարին պայմաններին ,աստիճանաբար շտկում է մեջքը:

 -Ինչո՞ւ վարդենիսցին  նորից իր ձայնը տվեց  հենց Ձեզ։

-Մեր քաղաքում ընտրությունները միշտ էլ արդար են անցել: Իսկ ինչու  ինձ ընտրեց , որովհետև իմ համակիրներին միավորում է մի բան. այն է տեսնել Վարդենիսը զարգացած, հարմարավետ, բարեկարգ քաղաք՝ սոցիալապես ապահով բնակչությամբ: Մեծ ծրագրեր ունեմ իրականացնելու։ Վստահության քվե ստանալուց հետո  կյանքի եմ  կոչում  դրանք:Կցանկանան՝  կընտրեն,չեն ցանկանա՝ իրենց էլ հաջողություն ,ինձ էլ :Թող ցանկացած մարդ հյուր գա Վարդենիս ու ասի ,թե Խլոյի Վալոդը մեզ վատ ընդունեց ,ուրեմն Խլոյի Վալոդի հերն անիծած….պարզ մարդ եմ ,  հեռու եմ ձևականություններից , իմ հաջողության գրավականը իմ անկեղծությունն է…

-Իսկ ինչպիսի՞ն են Ձեր փոխհարաբերությունները Ձեր ղեկավարած քաղաքի բնակչության հետ:

-Վարդենիսցիների հետ իմ հարաբերությունները զուտ մարդկային է :Նրանք ինձ ընտրել են ոչ թե անուն և փառք տալու համար,այլ որպեսզի ծառայեմ մեր քաղաքին ու այնտեղ ապրող բնակչությանը:Ես սիրում եմ  Վարդենիսը ,վարդենիսցուն ,ապրում եմ նրա ներկայով ,ապագայով:Վարդենիսի ներկան ու այն ամենն ,ինչ արվել է իմ սիրելի քաղաքում իմ քաղաքապետ լինելու ընթացքում նաև իմ կենսագրությունն  է ,իմ բարոյականությունը:Նախընտրական բոլոր խոստումներս ձգտում եմ կատարել,մանավանդ ,որ լավատեղյակ եմ Վարդենիսի և վարդենիսցու հոգսերին:

 -Պարոն Խլոյան,  ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել այս տարիների ընթացքում:

–  Կատարված աշխատանքները շատ են ,բոլորը թվարկել  հնարավոր չէ ,սակայն նշեմ մի քանիսը ՝ ասֆալտապատվել  են փողոցները, կառուցվել է ջեռուցման համակարգ, փոխվել են տանիքները, բարելավվել է ջրամատակարարումը: Կապիտալ վերանորոգվել է քաղաքի 43 բազմաբնակարան շենքերից ամենամեծի տանիքը՝մոտ 1000քմ: :Մենք ունենք հանրապետական և պետական նշանակության փողոցներ ,որոնք երկու տարվա ընթացքում հիմնովին հիմնավերանորգեցինք: Հիմնանորոգվեց  մշակույթի տունը, Վարդենիսն  ունի համայնքային կենտրոն. այնտեղ գործում են  քաղաքային և մանկական գրադարանները, մշակույթի տունը , մարզադպրոցը, շախմատի տունը, գեղարվեստի դպրոցը: Բարեկարգել և փոսալցումներ են իրականացվել մի շարք փողոցներում :Հատկանշական է նաև այն, որ Վարդենիս քաղաքը միշտ եղել է ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում:  340 մլն.դրամ հատկացվեց կառավարության միջոցներից՝ Սոտք տանող ճանապարհի հիմնանորոգման համար, 264 մլն դրամ էլ՝ Վարդենիս քաղաքի չորս փողոցների ասֆալտապատման համար:  Վարդենիս քաղաքում ընթացող լայնածավալ աշխատանքների շնորհիվ 80 տոկոսով լուծվել է փողոցների լուսավորվածության խնդիրը: Քաղաքի փողոցների 8770 մետր հատվածում տեղադրվել է 210 սյուն: Լուսավորվել է Խ. Ստեփանյանի անվան փողոցը 770 մետր հատվածում, Ա. Սեյսմանուկյանի, Շահումյանի, գեր եզմանոցի տարածքի, Մաշտոցի փողոցները` 700, զորավար Անդրանիկի փողոցը` 1200, Մ. Բաղրամյանի փողոցը` 1400, Ե. Չարենցի փողոցը` 2300 և Հ. Թումանյան փողոցը` 300 մետր երկարությամբ: Կատարված աշխատանքների համար տեղական բյուջեից ծախսվել է 20 միլիոն դրամ 

– Անդրադառնանք  նաև քաղաքում առկա խնդիրներին:

-Ասեմ, հրատապ լուծում է պահանջում Մասրիկի ջրանցքի և Ակունքի դրենաժի մաքրումը 5 կիլոմետր հատվածում: Մինչ օրս «Հայջրմուղկոյուղին» չի լուծել նաև Վարդենիսի «Բանդեր» թաղամասի կոյուղու մաքրման խնդիրը, որը հոսում է վերգետնյա բնակելի տարածքով: Իսկ «Բանդեր» թաղամասում ապրում է 4-5 հազար բնակիչ:Այս պահին Վարդենիս քաղաքի  ամենահրատապ խնդիրը :

-Գաղտնիք չէ ,որ վարդենիսցիների մեծ մասը ընտանիքի գոյությունը պահպանում է Սոթքի ոսկու հանքում աշխատելով:Սակայն վերջերս մեծ աղմուկ հանած այն տեսակետը ,որ աշխատակիցները նաև  հանքանյութեր  են գողանում՝  զբաղվելով  չղջիկությամբ : 

-Խոսակցության թեմա են դարձրել ,ասեմ ,կան մարդիկ ,ովքեր բանսարկություններով են զբաղվում:Ես գիտեմ ,որ մեր համաքաղաքացիները ,որոնք Սոթքում են աշխատում ,պետականորեն ստանում են իրենց աշխատավարձը:Նման բան չկա ,ով ինչ է գողանում ,ինչ է անում,դա անհեթեթություն է :Չգիտեմ ում է պետք նման շոուն…

-Իսկ կա՞ն թերություններ ,վրիպումներ աշխատանքում:

-Անշուշտ ,աշխատանքի մեջ լինում են նաև  վրիպումներ:Իդեալական մարդ գոյություն չունի:Սխալներ չկան միայն այնտեղ,որտեղ ոչինչ չի արվում:Ես ջանում եմ լինել լավագույնը ,բայց պատահում է նաև,որ դժգոհ եմ լինում ինձանից:Վարդենիսցին իմ ամենազգայուն լարն է ,նրանց հետ առնչվող խնդիրներն ինձ համար ամենակարևորն են:Ցավոք,ոչ միշտ է հնարավոր լինում հեշտությամբ լուծել դրանք:Այնուամենայնիվ ,ես ջանում եմ ոչ մեկին տխուր չթողնել .բոլորն էլ մեր բնակիչներն են,ուստի աշխատում եմ հնարավորության սահմաններում թեթևացնելու նրանց մտահոգություններն ու խնդիրները:Ես վճռական եմ սկսած գործն ավարտին հասցնելու խնդրում:Վճռական եմ ,որովհետև հաստատ համոզված եմ ,որ միայնակ չեմ ,գիտեմ ,որ իմ կողքին է և ինձ միշտ աջակից է աշխատաշատ վարդենիսցին …