Իմ խոսքը հաստատ է ,իմ գործն ՝ակնհայտ…

2

Կարո  Բաղդասարյան  Կարբի  համայնքի ղեկավար.

Կարբի  գյուղը Աշտարակ քաղաքին շատ մոտ գյուղ է:Նախկինում ունեցել է  Կառբու,Կարբի Մեծ, Կարպի, Կարփի, Կարփոմնյուղ, Քառբի անվանումները: Հիշատակվում է 13-րդ դարից ,որպես Այրարատ աշխարհի  Արագածոտն գավառի նշանավոր գյուղաքաղաքներից մեկը:18-րդ դարի կեսերին  Կարբիում եղել է փողերանոց` դրամահատարան, որտեղ հարուստ վաճառականները դրամ էին հատում: Կարբին ավերվել և կողոպտվել է  14-15-րդ դդ՝ Լենակ-Թեմուրի արշավանքների  ժամանակ և  17-րդ  դարում՝ Շահ-Աբասի օրոք: Կառուցված է  ս.Աստվածածին ., ս.Գեվորգ , Ծիրանավոր, Թուխմանուկի եկեղեցիները: 

 

2012թ հոկտեմբերի 12-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Արագածոտնի մարզի  Կարբի  համայնքի ղեկավար ընտրվեց  Կարո Բաղդասարյան , ով թողնելով օտար երկրներում ապրելու գայթակղությունը,վերադարձել  և  ձեռնամուխ է եղել հարազատ գյուղն ավելի բարեկեցիկ դարձնելու գործին։Նրա` համայնքի ղեկավար դառնալուց  հետո շատ բան փոխվեց Կարբիում ,և համայնքը լիարժեքորեն կայացավ՝ վստահեցին խելացի ու խոստումնալից երիտասարդի: Այսօր այն մի համերաշխ ընտանիք է հիշեցնում ,որտեղ բոլոր որոշումներն ու խնդիրները լուծվում են փոխըմբռման մթնոլորտում:Գյուղապետ Կարո Բաղդասարյանը  հպարտ է ,որ հատկապես Կարբիում է   ծնվել և մեծացել և այսօր փորձում է օգտակար լինել հայրենի գյուղին…

Համայնքը՝միջին մեծության է , խնդիրներով ,հոգսերով ու նաև ՝պահանջներ առաջ քաշող ,բայց և աշխատանքը սիրող  և հարգող բնակչությամբ:Կարբի գյուղ կատարած այցելության ժամանակ մենք պարզեցինք ,որ կարբեցիները հարգալից վերաբերմունք են տածում իրենց համայնքի նոր,երիտասարդ ղեկավար Կարո Բաղդասարյանի հանդեպ:

Կարբի գյուղում օրը լուսանում և մթնում է սովորականի պես:Մարդիկ հող են մշակում ,ընտանիք կազմում,երեխաներ ունենում ,մեծացնում նրանց ,և նախնիների ավանդույթները պահպանելով ապրում:

Ոտք դնելով 21-րդ դարի երկրորդ տասնամյակ,ավանդույթները պահպանելով հանդերձ ,ձգտում են նաև հետ չմնալ ժամանակակից ,և նոր սերունդների համար ապահովել առավել բարեկեցիկ ու երջանիկ կյանք՝դրա համար ներդնելով հնարավոր բոլոր միջոցները:Այս գործում նրանց հաջողությունը մեծապես պայմանավորված է տեղական ինքնակառավարման մարմինների,իսկ ավելի կոնկրետ՝համայնքի ղեկավարի գործունեությամբ :Կարբի համայնքի բնակիչները համոզված են ,որ գյուղապետի ինչպիսին լինելը շատ կարևոր  է համայնքի կյանքի ներդաշնակ ,խաղաղ զարգացման համար:

mnews-am-ի լրագրողի հետ ունեցած զրույցում Կ. Բաղդասարյանը ներկայացրեց, թե ի՞նչ հիմնախնդիրներ ունեն, ի՞նչ աշխատանքներ են տարվում դրանց լուծում տալու համար, հետագայի ի՞նչ ծրագրեր կան։

-Գյուղն առաջին հայացքից բարվոք տեսք ունի:Մե՞ծ ջանքեր են պահանջվում դրա համար:

Պարզապես աշխատում ենք ամեն ինչ անել, որպեսզի գյուղացին իրեն լավ զգա,սիրի իր գյուղը և չուզենա հեռանալ այնտեղից :Կարծում եմ ՝հաջողվում է …Ես իմ նախընտրական ծրագրերը կետ առ կետ  կատարում եմ ,գրվածը չեմ թողնում թղթի վրա,այլ նպատակադրված իրագործում եմ :Ինչպես նկատեցիք ,հենց առաջին հերթին գյուղապետարանի մասնաշենքն եմ մասնակի վերանորոգել,կահավորել ,մինչև տարեվերջ  մասնաշենքի տարածքը կբարեկարգենք:2014թ-ի կառավարության հրատապ ծրագրով  մոտ 1 կմ գյուղում ասֆալտապատման աշխատանքներ կկատարվի,ունենք ուղղակի անանցանելի փողոցներ:Կունենանք լուսավորված փողոցներ,ինչպես նաև ձեռք ենք բերել աղբատար մեքենաններ…

-Պարոն Բաղդասարյան ,կարբեցիներն ինչո՞վ են տարբերվում մարզի այլ գյուղերի բնակիչներից:

Սխալված չեմ լինի,եթե ասեմ ՝աշխատասիրությամբ :Խնձորի բերքատվությամբ ցուցանիշով Կարբին մարզում առաջատար է :Եվ դա ոչ միայն այն պատճառով ,որ գյուղում խնձորի այգիները շատ են ,այլ որովհետև խնձորագործությունը կարբեցու արյան մեջ է :Բնակչության 60-70 տոկոսը խնձորի այգիներ ունի:Մի մասը տալիս են վերավաճառողներին,մնացածը պահում են սառնարաններում ՝ձմռանը շուկայում վաճառելու համար:

-Իսկ եթե խնդիրների մասին հարցնե՞նք:

Կարծում եմ ՝կարբիեցիներին ամենից շատ հուզող խնդիրը միայն իրենցը չէ:Դա հանրապետության բոլոր գյուղացիների խնդիրն է :Բանն այն է ,որ գյուղացին մեծ դժվարությամբ ,ինչպես ասում են արյուն-քրտինք թափելով հող է մշակում ,բարիք ստեղծում ,սակայն ինքն իր աշխատանքի դիմաց շատ չնչին վարձատրություն է ստանում:Նրա աշխատանքի պտուղներից ավելի շատ օգտվում են վերավաճառողները:Օգտվելով հանգամանքից ,որ գյուղացին չի կարող իր աճեցրած բերքը սեփական միջոցներով շուկա հանել ,իրենք այն էժան գնում,ապա թանկ վաճառում են :

– Իսկ ո՞րն է համայնքի գերխնդիրը։

– Գյուղատնտեսությամբ զբաղվող մեր համայնքի համար, իհարկե, հիմնական խնդիրն այն է, որ եղանակը տհաճ անախորժություններ չմատուցի ու բերքը չփչացնի։ Այնպես որ՝ մեր գերխնդիրը կախված է եղանակի քմահաճույքից։

 Ձեր գյուղը ևս անմասն չի մնացել Արցախյան ազատամարտից::Ի՞նչ աշխատանքներ են կատարվում զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար:

– Մեր հերոս զավակների ընտանիքները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են. այդ ընտանիքներին հողամաս է տրամադրվել, օգնում ենք բոլոր հնարավոր միջոցներով:

– Մենք տեղյակ ենք, որ եղած խնդիրները հաղթահարելու ճանապարհին, ձեր համայնքին մեծ աջակցություն է ցուցաբերում հատկապես Արագածոտնի մարզպետը

– Այո, մեր բոլոր գործերում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը  մեզ հետ է, մեր օգնողն ու աջակիցն է։ Նա մարդկային մոտեցում ունի բոլորի նկատմամբ, նա գյուղացու կողքին է միշտ: Մեծ խնդիրներ ունեինք` կապված խմելու  ջրի հետ.  մարզպետի ձեռնարկած աշխատանքների շնորհիվ, համագործակցելով Աշտարակ  ՋՕ ընկերության հետ, հնարավոր եղավ այդ խնդրին լուծում տալ:Համաշխարհային բանկի և  համայնքի բյուջեի համատեղ միջոցներով կապիտալ կվերանորոգվեն խմելու ջրի  ջրագծերը, որոնք քայքայված վիճակում են : 750-800 տնտեսություն անխափան ջրամատակարարում կունենան…

Կարբիում քայլ առ քայլ գործերն առաջ է գնում:Կարբեցիներն իրենց երիտասարդ համայնքապետի նվիրվածության ու իրենց անդուլ աշխատանքի շնորհիվ ,անշուշտ,առաջիկայում ավելի բարեկեցիկ կդարձնեն գյուղական դժվար կյանքն ու առօրյան…