Աթոռս իրականում ինձ է պատկանում, բայց պաշտոնս՝ ոչ:. Գարեգին Բեգյան

15

 Գեղամասար գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզում` Սևանի լեռնաշղթայի հարավային ստորոտում, Սևանա լճի հարավ – արևելյան ափին, Գավառ մարզկենտրոնից 90կմ և Վարդենիս քաղաքից` 18կմ հեռավորության վրա, սահմանակից է Ադրբեջանին:                                                                                        Հոկտմեբերի 2-ին այստեղ ևս ՏԻՄ ընտրություններ են: Այստեղ պայքարում են գործող համայնքապետ՝ Գարեգին Բեգյանն ու անկուսակցական՝ Կարինե Բեգլարյանը:                                                                                                              

  Mnews.am -ի հետ զրույցում համայնքապետը ներկայացրեց գյուղում տիրող իրավիճակի և նախընտրական պայքարի մասին:

-Պրն. Բեգյան ինչպիսի՞ կենսագրություն ունեք:

– 1980թ. ավարտել եմ Շամխորի միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել եմ Բաքվի էլեկտրատեխնիկումում:Աշխատանքային գործունեությունս տարաբնույթ եղել, աշխատել եմ որպես՝ մեխանիզատոր, Շամխորի շրջանի էլ. ցանցում որպես՝ խմբի ղեկավար: Տարիներ անց ստեղծել եմ    ՙՍիրանուշ՚ անհատական ձեռնարկությունը: 1998-2000թթ. նշանակվել եմ Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ: 2000թ. հուլիս ամսին ընտրվել եմ  նույն համայնքի ղեկավար, 2005-2007թթ.  համայնքի ղեկավարի տեղակալ:
 Իսկ արդեն 2008թ. հոկտեմբեր ամսից ընտրվել եմ  համայնքի ղեկավար և աշխատում եմ մինչև օրս:

 -Երկար տարիների  Ձեր աշխատանքային փորձը ի՞ն չ է տվել համայնքին:

 2008թ-ից ի վեր ինչ վերընտրվեցի համայնքապետ՝ գյուղապետարանը 26.մլն ավելի պարտք է ունեցել: Բայց այդքան պարտքի հետ միասին բազում գործեր ենք անում համայնքում:  Շտապ օգնության մեքենա ենք ձեռք բերել, ինչպես նաև մեծ ծրագրեր իրականացվեցին ՄԱԿ-ի գրասենյակի ֆինանսավորմամբ, մի շարք ջրագծեր են կառուցվել, մանկապարտեզն է վերանորոգվել: Ուղղակի նկարագրելու չի, այն դժվարությունների չափը, որ մենք տարել ենք մեր թիմով հանդերձ: Միթե՞ կարելի է աշխատել ծայրը ծայրին հասցնելով: Համայնքն իսկապես շատ էր  հետ ընկել: Ամենից կարևորն ինձ համար իմ գյուղացիների հասկացողությունն ու ընդառաջելն էր: Այսօր արդեն նախկին 26մլն դրամից   մնացել 600 հազար դրամ: 

Ի շնորհիվ մեզ բազում գործերի համայնքն այսօր ավելի քիչ խնդիրների առաջ է կանգնած: Տասը  հազար մետր խմելու ջրի ջրագիծ է անցկացվել , զոհված ազատամարտիկների համար հուշաքար է կառուցվել և այս ամենն արվել է  ՀԿ-ների և բարերարների օժանդակությունների միջոցով: ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությամբ ձեռք ենք բերել շտապօգնության մեքենա, որը սպասարկում է ամբողջ համայնքին:  Ժողովուրդը միշտ հասկացել է մեզ և ես երախտապարտ եմ դրա համար:                                                                                                                     Այս պահին, բարեգործական հասարակական կազմակերպությունը օժանդակում է երկու խորքային հորի կառուցմանը, լուսավորությանը, ակումբի վերանորոգմանը: Ի վերջո  երեխաները կկարողանանան միջոցառումներ իրականացնել: Ինչպես նաև ջերմոցի կառուցում է նախատեսվում ՝ըստ մեր պլանային աշխատանքի, իրականում այն արդյունավետ կլինի գյուղի համար:

-Իսկ անցած ընտրություններում Ձեր նախընտրական խոստումների ո՞ր մասն եք հասցրել կատարել:

– Ես որևէ խոստում չեմ տվել, 2008 թ.-ին ասել եմ, որ անելու եմ այնպես, որ գեղամասարցին լավ ապրի:Ես երբեք ընտրություններին դռնեդուռ չեմ ընկել, համագյուղացիներս տեսել են իմ աշխատանքը և իրենց ձայնը տվել են ինձ:Կատարածս աշխատանքներից այս վերջին 4 տարիների ընթացքում բավականին լայնածավալ են :

– Մրցակից ունե՞ք:

– Ինձ դա չի հետաքրքրում, հավատացե´ք: Եթե գյուղացիները գտնեն, որ այլևս պետք չէ, որ ես գյուղապետ լինեմ, անձայն կհեռանամ: Եթե կհայտնվի որևէ մեկն, ով կասի` ես եմ ուզում լինել գյուղապետ, ու կհասկանամ, որ չի գալիս արածս թալանելու, այլ շենացումը շարունակելու, կզիջեմ: Այո,այս անգամ թույլ սեռն ակտիվացել է. փորձում է կայանալ: Թեկնածուն՝ Կ. Բեգլարյանը, առաջադրվում է  4-րդ   անգամ և գրեթե միշտ 14-15 ձայն է ստացել. աթոռս իրականում ինձ է պատկանում, բայց պաշտոնս՝ ոչ:

 – Եվ ինչպիսի՞ ծրագրեր ունեք հետագայում:

 –Հետագայում, ինչքան կկարողանամ, այնքան  դոնոր կազամկերպությունների օժանդակությունը կփորձեմ  ստանալ, բյուջեն կազմավորվում է հողի հարկից, գույքահարկից, իսկ այն շատ քիչ է ծրագրեր իրականացնելու համար: Մեր ջրագիծը մի քիչ թերրի է, բայց շուտով այդ խնդիրն էլ կլուծենք:                                                                            

 Մեզ մնում է միայն  գեղամասարցիներին  ու նրանց ղեկավարին առաջիկա ընտրություններում մաղթել հաջողություն, հաղթանակ, իսկ ապագայում՝ նորանոր ձեռքբերումներ…

 Mnews.am