Կոչ եմ անում ընտրողներին իրատեսական հայացքներով գնալ ընտրության. Դավիթ Մանուկյան

39

ՀՀ Աժ ընտրություններին մնացել են հաշված օրեր: Այս ընթացքում մասնակից գրեթե բոլոր ուժերն արդեն հասցրել են հանդիպումներ ունենալ ընտրողների հետ Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում: Իսկ հանդիպումների մարդաշատությունը, թեկնածուների կամ քաղաքական ուժերի ղեկավարների անձնական շփումները ընտրողների հետ թույլ են տալիս նաև ընդհանրացնող հետևություններ անել այդ ուժերի վարկանիշների մասին:
Նախընտրական հանդիպումների ընթացքում զրուցեցինք «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության գործող ԱԺ պատգամավոր և առաջադրված թեկնածու Դավիթ Մանուկյանի հետ։

_Պարոն Մանուկյան առաջադրվել եք որպես ԱԺ պատգամավորի թեկնածու, ինչո՞վ է պայմանավորված ևս մեկ անգամ Ձեր առաջադրման դրդապատճառը։

Արդեն գրեթե մեկուկես տարի աշխատել եմ ԱԺ -ում, մասնակցել եմ մի շարք հանձնաժողովների քննարկումներին։ Իհարկե կարող եմ փաստել, որ նախորդ ընտրություններին ընդառաջ խոստացածս ծրագրերից ոչ բոլորն եմ հասցրել իրականացրել։ Կոտայքի մարզի բնակիչները ականջալուր են կատարված աշխատանքներից և դրանից հետևություն կգնահատեն պատրաստակամությունս և թույլ կտան մշակած ծրագրերս հասցնել տրամաբանական ավարտին։

-Արդեն մոտենում է քարոզարշավի ավարտը, ինչպե՞ս ընթացավ հանդիպումները, ինչպիսի՞ հարցեր բարձրաձայնվեցին բնակիչների կողմից։

Քարոզարշավն արեցինք շատ ջերմ մթնոլորտում, կարծես ընտրողների հիշողությունը թարմ է և շատ բան խոսելու և ներկայանալու կարիք չեղավ։

-Պարոն Մանուկյան ինչու՞ ընտրեցիք քաղաքականությամբ զբաղվելը, գուցե՞ կան հարցեր որոնց կարելի է լուծում տալ մանդատ ստանալու դեպքում։

Ազգային ժողովի ամբիոնից խոսելն ու ամպագորգոռ հայտարարություններ անելը դեռևս չի փաստում խոսքիդ գործ լինելը, դա հարաբերական է։ Նախորդ իշխանական ուժի ժամանակ Ազգային ժողովում պրակտիկորեն բարձրաձայնված հարցերը իրենց լուծումը չեն գտել։ Կարծում եմ նոր կազմավորվելիք ԱԺ -ն կգործի ավելի բարձրագույն մակարդակի, և սերտորեն կհամագործակցի կառավարության հետ։Իհարկե, մանդատ ունենալը ինձ համար ոչ մի նշանակություն չունի, և ինքնանպատակ չէ։

-Ինչպիսի՞ն է ժողովրդի տրամադրվածությունը։ Հաշվի առնենք այն փաստը, որ տարիներ շարունակ եղել են խոստումներ, սակայն վստահության քվեն ստանալուց հետո այլևս մոռացել են բնակչին օգտակար և հասանելի լինելու մասին։

Քաջատեղյակ եմ մեր մարզի խնդիրներին, դրանք շատ շատ են։ Բազմաբնակարան շենքերի տանիքների, շքամուտքերի վերանորոգումները այս տարիների ընթացքում մշտական բնույթ է կրել, անմարդկային ,անբարենպաստ պայմանները մարդկանց դրդում է արտագաղթի, մենք պետք է կանխենք դա։  Պարտադիր է մշտապես լինել ժողովրդի կողքին, երբեք չհեռանալ նրանցից։ Հանդիպումների հաճախականությունը պետք է մեծացնել ընտրողի հետ, մանդատ ստանալը մեծ պատասխանատվության առաջ է կանգնեցնում պատգամավորներիս։

-Ինչու՞ պետք է Կոտայքի բնակիչն ընտրի Ձեզ, ո՞րն է նրա համար հիմնական ուղղենիշը։

-Ծնունդով հրազդանցի եմ, Աղավնաձոր համայնքից, ունեմ շատ հարազատ և մտերիմ մարդիկ ,և վստահորեն կարող եմ ասել, որ իրենց պահանջն ու հորդորն է եղել առաջադրվելուս գաղափարը։ Ինչպես նաև նրանց մտքերի ցանկությունների կատարման համար կոչ եմ անում քվեարկել իմ օգտին։

-Ներկայացրե՛ք խնդրեմ հիմնական ծրագրերը։ Արդյո՞ք առաջարկություններ լինում են բնակիչների կողմից ծրագրերի վերաբերյալ։

-Առաջարկություններն ու մտքերը մշտապես մեր թիմի ուշադրության կենտրոնում են։ Իսկ ծրագրային դրույթներին թույլ տվեք չառանձնացնեմ, քանի որ մեր գաղափարը թիմային է։ 

Գագիկ Ծառուկյանը, բոլորը գիտեն, որ գործի մարդ է, շատ վճռական է տրամադրված, ապացուցել է, որ կարող է ստեղծել, արարել, և ես համոզված եմ, որ մեզ հաջողվելու է մեր բոլոր ծրագրերը կյանքի կոչվեն: Նախկին իշխանությունների կողմից չորացված երկիրը, նաև պարոն Ծառուկյանի առաջնորդությամբ կարող ենք ծաղկեցնել:

-Որո՞նք են ձեզ համար կյանքում մնայուն գաղափարները։

-Մենք երբ մտանք կուսակցություն, ի սկզբանե ներգրավվել և պաշտպանել ենք Բարգավաճ Հայաստանի գաղափարախոսությունները, ճամբարափոխ չենք եղել, ճիշտը դա է։ Ինչ բնագավառում և որտեղ լինես, առաջին գործդ մարդ լինելն է։  Հայաստան, Արցախ, եկեղեցի և ընտանիք, սրանք են կյանքում ինձ համար հիմնասյուները։

-Ի՞նչ կմաղթեք ձեր ընտրողներին։

-Կոչս է որպեսզի  ժողովուրդը իրատեսական հայացքներով նայի թեկնածուներին, և գնահատի ըստ իր արժանվույնի։ Չուղղորդվեն որևէ մեկի հորդորներով և քվեարկեն իրենց խղճին համապատասխան։

Mnews.am