Համայնքում կատարվելիք աշխատանքներս շարունակական են… Հովհաննես Հովեյան

17

Վարդենիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյան.

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղական համայնքը սփռված է կապուտաչյա գեղեցկուհի Սևանա լճի հարավային ափին: Համայնքն ընդգրկված է Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիայում՚ ինչպես նաև միջհամայնքային միավորման անդամ է: Ամեն տարի համայնքի բյուջետային ոլորտում արձանագրվում են հաջողություններ: Բյուջեի կատարողական մասը, միշտ գերազանցում է 100%: 2010թ-ին Վարդենիկը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության լավագույն համայնքներից: Բնության հիասքանչ ու հրապուրիչ գողտրիկ անկյուններից մեկն է, որտեղ ամեն տարի մեծ շուքով ու խանդավառությամբ, ավանդական դհոլ ու զուռնայի նվագակցությամբ տոնվում է Վարդավառի տոնը:  Վարդենիկ համայնքը տվել է նաև գիտության, մշակույթի, արվեստի, զինվորական, քաղաքական-պետական և այլ ոլորտների նշանավոր մարդիկ:45281_122056491275522_1469448245_n

 Համայնքի ղեկավար՝ Հովհաննես Հովեյանը, ով շատ սիրված է և մեծ հարգանք ունի համագյուղացիների կողմից,  մեծ հպարտությամբ  M

news.am-ի լրագրողին ներկայացրեց համայնքն իր դիտակետից, ինչպես նաև խոսեց առաջիկա ծրագրերի մասին: 

-Պարոն Հովեյան, ինչպե՞ս է այսօր ապրում վարդենիկցին:

– Ինչպես հանրապետությունում բնակվող յուրաքանչյուր բնակիչ, իր որոշակի դժվարություններով և աշխատանքներով հանդերձ: Սակայն ունենալով  հետևողական և սրտացավ աշխատակազմ, որոշակիորեն կիսում ենք նրանց հոգսերը:

– Ինչո՞վ է զբաղվում գյուղացին: Առոօրյան ինչպիսի՞ն է:

-Բնակչության հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Հիմնականում գյուղմթերքներից մշակվում է կարտոֆիլ, կաղամբ և հացահատիկ: Գյուղն ունի հարուստ պատմություն: Այն մեզ է հասել ավերված գյուղատեղերի, կառույցների մնացորդների և քարակերտ հուշարձանների ձևով, որոնք խոսուն վկաներն են գյուղի անցյալ պատմությանը: Հնում այստեղ ապրել են հայերը: Գյուղն հիմնահատակ ավերվել է Շահ Աբասի կողմից, դրա վառ վկայություններից մեկն այն է, որ գյուղի հարավային մասում գտնվող տարածքներից մեկը կոչվել է Շահի ճանապարհ: Վարդենիկ համայնքը ակտիվ համագործակցում է Ռուսաստանի դաշնության` Տյումեն, Չելյաբինսկ և Պերմ քաղաքների հետ և  համագործակցության արդյունքում համայնքի տարածքում կատարվել է բազմաբնույթ աշխատանքներ:

 – Պարոն Հովեյան, երկար տարիներ է ղեկավարում եք Վարդենիկ  համայնքը: Այս տարիների ընթացքում ինչպիսի՞ աշխատանքներ եք իրականացրել: 

– Նախ, ինձ համար ուրախալի է իմանալ, որ իմ համագյուղացիները գնահատում են իմ փորձառությունը: Գյուղը մի մեծ ընտանիք է: Իմ  անցած ճանապարհը, ինչպես նշեցիք իմ փորձառությունը ինձ ուժ տվեց   համայնքումս լավ աշխատելու: Այս տարիներին կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, կներկայացնեմ համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող ձեռքբերումները:Իմ ղեկավարման ընթացքում,  համայնքում կատարվել է ցերեկային լուսավորության համակարգի տեղադրում:

2016թ.  կապիտալ աշխատանքներ են տարվել, որոնք ավարտվել են, իրականանում են և դեռ շարունակում են իրականանալ: Ոռոգման ջրի համակարգի վերափոխման և վերանայման աշխատանքներ են իրականացվել, ինչպես նաև մայր կանալի վերանորոգում:

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ 200 միլիոն դրամի ներդրմամբ,  ԾԻԳ-ով է իրականացվել համայնքի ջրարբիացման ծրագիրը: Կառուցվել են խմոցներ անասունների համար: Եվ այս բոլորը կատարվել են  գյուղապետարանի և կառավարության համաֆինանսավորմամբ: Կարելի է ասել, տարի չի եղել, որ չկատարենք լուսավորության կամ ասֆալտապատման աշխատանքներ: Մեր համայնքը մարզում համարվում է ամենից լուսավորը: Խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներով ենք զբաղվում, շուտով կավարտենք: Ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել, կառուցվել են կամուրջներ, որոնք առավել նպատակահարմար են:

Համայնքում կառուցվել է երկու եկեղեցի, վերանորոգվել են մատուռներ, համայնքին նվիրաբերել են մի քանի միավոր կարևոր նշանակության տեխնիկաներ, բարեկարգվել է գերեզմանոց գնացող ճանապարհը, կատարվել է մշակույթի կենտրոնի տանիքի վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև մոտ 1500 մարդու ապահովում ենք սեզոնային աշխատանքով:
Վարդենիկ համայնքը տվել է նաև գիտության, մշակույթի, արվեստի, զինվորական, քաղաքական-պետական և այլ ոլորտների նշանավոր մարդիկ:

 – Որո՞նք են համայնքում կատարվելիք հերթական ծրագրերը: Կներկայացնեի՞ք:   

– 2017 թվականին, ամենից խոշոր ծրագիրը ոռոգման համակարգն է, անցած տարի պետք է սկսվեր, բայց հետաձգվեց որոշակի խնդիրների պատճառով: Արդեն մրցույթը եղել է և գիտենք հաղթողին: Ոռագման ջրի համակարգն ամբողջությամբ կփոխվի երկաթ-բետոնյա վալքերով, ոռոգման կարգավիճակը բարելավվելու նպատակով: Հմակարգը ինքնահոս է, որը սկսվում է Վարդենիկ գետից մինչև նշված ցանկատարածությունը, դրանով իսկ  մարդկանց զբաղվածությունը շատ կլինի , ջրի կորուստ չի լինի: Ֆինանսական առումով կազմում է 650 միլիոն, համայնքի 50 տոկոս համաֆինանսավորմամբ ծրագիրը կկայանա:

Ինչպես նաև կարող եմ նշել, որ  հետևայլ ծրագրերը, որոնք իրականանում են համայնքում, պրոֆիլակտիկ բնույթ են կրում, կատարվում են յուրաքանչյուր տարի և անընդհատ:

  • Փողոցների ասֆալտապատման ծրագիր, որը  մինչև աշուն կավարտենք:
  • Փողոցային լուսավորման համակարգի լուսավորում և տարածում, անլույս փողոց չի մնալու: Համարձակորեն կարող եմ նշել, որ թե՛ Գեղարքունիքի մարզի մյուս գյուղերի և նույնիսկ քաղաքների համեմատ, ամենաշատ լուսավորման ցանց ապահովող գյուղն է:
  • Ունենք ջրագծի տարածման և փողոցների բարեկարգման աշխատանք, դրանք փոսալցման աշխատանքներ են:
  • Կատարվում է աշխատանք՝  համայնքում ստեղծված գյուղտեխնիկաների պարկի զարգացման բնագավառում, որը կնսպաստի հոգօգտագործողներին մատչելի գներով հողամասերը մշակելու գործում: Քանի որ ունենք որոշակի գյուղտեխնիկաներ, կարծում եմ որ մենք կկարողանանք Վարդենիկ համայնքում  կարգավորել գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված շուկան, շուկայի  արժեքը կազմավորել:
  • Մենք ունենք մի տարածք, որը հատկացրել ենք որպես համայնքի աղբավայր, որը  դեռևս խորհրդային տարիներից, անկանոն ձևով ծառայել է որպես աղբավայր: Մենք նշված աղբավայրը թաղել ենք հողի տակ և «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում, Վարդենիկ համայնքի գլխավոր հատակագծի համաձայն բացել ենք նորը, որն օրիկանացված է և հիմա կատարվում է ցանկապատման: Ունենք տեխնիկա, որը պարբերաբար հավաքված աղբը թաղում է հողի մեջ: Ունենալով կանոնակարգված աղբավայր, հուսանք  կստացվի կանոնակարգել նաև աղբահանությունը: Օգտվելով առիթից, կհորդորեմ իմ համագյուղացիներին, որ սրտացավորեն մոտենան համայնքին և առաջնորդվեն իմ համայնքն իմ տունն է գաղափարախոսությամբ:
  • Այս տարի  երաժշտական դպրոցի ինչ-որ մի հատվածի վերանորոգում պիտի կատարվի, մրցույթով արդեն պարզ է ով է կատարելու, իսկ դա էլ կավարտենք մինչև ուսումնական տարվա մեկնարկը:

– Պարոն Հովեյան, այսքան աշխատանքներին զուգահեռ, ինչպե՞ս եք կարողանում ապահովվել երիտասարդության զբաղվածությունը: 

– Զբաղվածության ապահովումը շատ կարևոր հարց է, հիմնականում հողագործությունն ու անասնապահությունն է մեր ժողովրդի առօրյայում: Արտագնա աշխատանքը կարծես թե վաղուց արմատացած լինի, դրանից համայնքը չի տուժում, քանի որ բոլորն էլ վերադառնում են ընտանիքների մոտ: Աշխատանքի բացակայությունը մեզ մոտ սեզոնային բնույթ է կրում, երիտասարդներն էլ սիրում են զբաղվել հողագործությամբ, դե ինչ արած, գյուղի կյանքն էլ սա է:

-Պարոն Հովեյան ինչ կմաղթեք Ձեր համագյուղացիներին, չէ՞ որ ևս մեկ անգամ նրանք իրենց վստահության քվեն ուղղեցին Ձեզ:

– Այո, իհարկե: Վստահությամբ շատ հարցերի պատասխաններ են տրվում: Ես միշտ պատրաստակամ եմ եղել թողնել պաշտոնս և  ցանկություն ունեցող մի խելացի  երիտասարդի սատար կանգնել, բայց ինչպես տեսանք  իրավիճակն այլ էր: Եթե գյուղացիներիցս մի քանիսը ձայն բարձրացնեն , որ այլևս պետք չէ, որ ես գյուղապետ լինեմ, անձայն կհեռանամ:  Եթե կհայտնվի որևէ մեկն, ով կասի` ես եմ ուզում լինել գյուղապետ, ու կհասկանամ, որ չի գալիս արածս թալանելու, այլ շենացումը շարունակելու՝ կզիջեմ:

Նշենք նաև, որ հուլիսի 17-ին գյուղատնտեսության նախարարը և Գեղարքունիքի մարզպետը հանդիպել են տեղի բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը, իսկ Վարդենիկ համայնքում ծանոթացել 2016 թվականին հիմնված «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության արտադրության նմուշներին ու ծավալներին: Սոցիալական ձեռնարկությունում իրականացվում է տարբեր բանջարատեսակների և խոտաբույսերի հավաքում, չորացում ու սառեցում: Կազմակերպության հիմնադիրը զեկուցել է, որ իրացման հետ կապված խնդիրներ չկան, իսկ հաջորդ տարվանից կաշխատեն ընդլայնել արտադրության ծավալները և արտահանում կազմակերպել նաև արտերկրում: 
Համայնքների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ընթացքում Իգնատի Առաքելյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող նոր ծրագրերն ու նախաձեռնությունները, կարևորելով մարզերի համար զարգացման տեսլականի մշակումը՝ ելնելով յուրաքանչյուր մարզի առաջնահերթություններից և առանձնահատկություններից: 

Mnews.am