«Մարգարիտներ շարելով երկիր չես կառուցի»․ Արսեն Ավագյան

110

 ՀՀ Աժ ընտրություններին մնացել են հաշված օրեր: Այս ընթացքում մասնակից գրեթե բոլոր ուժերն արդեն հասցրել են հանդիպումներ ունենալ ընտրողների հետ Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում: Իսկ հանդիպումների մարդաշատությունը, թեկնածուների կամ քաղաքական ուժերի ղեկավարների անձնական շփումները ընտրողների հետ թույլ են տալիս նաև ընդհանրացնող հետևություններ անել այդ ուժերի վարկանիշների մասին:
Այս առումով վստահորեն կարելի է պնդել, որ այս ընտրարշավի ֆավորիտը անշուշտ «Ծառուկյան» դաշինքն է:

Նախ աչքի են զարնում դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ բնակիչների հետ հանդիպումների մարդաշատությունը, որոնք տեղ-տեղ նույնիսկ զարմանք էին հարուցում, քանի որ կան բնակավայրեր, որոնք մինչ այս աչքի չեն ընկել նախընտրական հանդիպումներին իրենց ակտիվությամբ:

Այդ շրջանակներում օրերս զրուցեցինք «Ծառուկյան» դաշինքի կողմից Երևանի թիվ 4՝ Կենտրոն, Էրեբունի, Նորք մարաշ, Նուբարաշեն համայնքներում, ռեյտինգային ընտրաձևով առաջադրված թեկնածու Արսեն Ավագյանի հետ, ով ԱԺ պատգամավոր է եղել 2007 –2012 թթ.-ին: 

ԲՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Արսեն Ավագյանը, Mnews.am-ի հետ զրույցում պնդեց, որ խորհրդարանական ընտրություններին սպասվող մրցապայքարում՝ ամեն ինչ անելու են որպեսզի ընտրութունները անցնեն հանգիստ եւ խաղաղ մթնոլորտում: Հարցին, համաձայն է՞ հնչող այն տեսակետների հետ, որ ռեյտինգային ընտրապայքարում կհաղթի նա՝ ով ուժեղ է, Արսեն Ավագյանը հակադարձեց հետեւյալ կերպ.

-Գիտեք այդ ուժեղ ասվածը՝ շատ հարաբերական է… Ուժեղ է այն մարդը՝ով կարողանում է թույլին օգնել: Այսինքն մենք պարտավոր ենք մեր ազգի մասին մտածել: Գուցե շատերին շատ հարմար է երկիրը լքել՝ թողնել ու հեռանալ: Եւ դրա հնարավորություններն էլ՝ ունենք բոլորս…,բայց մեր երկիրը պետք է շենացնենք այստեղ ապրելով …

– Պարոն Ավագյան, հերթական անգամ կայանալիք ընտրություններին, առաջադրվել եք «Ծառուկյան» դաշինքով։

-Ես նոր մարդ չեմ այս կուսակցության մեջ: «Ծառուկյան» դաշինքի գաղափարախոսությունները հարում  են մեր՝ կուսակիցներիս մտածելակերպին։ Ո՞նց կարող ես քայլել մի զանգվածի հետ, ում հետ ընդհանուր լեզու չես կարողանում գտնել, դա անմիտ է։ Մեր թիմում շատ հանգիստ և առողջ մրցակցություն է տիրում, թեև մեր դեպքում ընկերությունն ավելի առաջատար դիրքում է գտնվում։

2222222220000-610x226

 – Բացի կուսակցության գաղափարախոսություններից, որպես՝ անհատ թեկնածու, ունե՞ք Ձեր ծրագրերն ու դիրքորոշումը։

 – Յուրաքանչյուր 15 օրը  մեկ հանդիպումներ էի կազմակերպում, որոնց հաճախ մասնակցում էր նաև իմ գործընկեր, այժմ էլ գործող ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: ԱԺ պատգամավոր լինելուս տարիներին, ես ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում էի, և դրսևորում էի ակտիվություն, մասնավորապես՝ քննարկումների ժամանակ: Միշտ հանդիպել եմ իմ բնակիչների հետ, նույնիսկ ծայրամասերից են եկել, օժանդակ եմ եղել, յուրաքանչյուր խնդրի դեպքում։ Գաղափարախոսությունը մեկն է՝ թիմային աշխատանքի շնորհիվ հասնենք տեսանելի արդյունքի:

-«Ծառուկյան» դաշինքն առաջադրել է 15 առաջնային քայլեր, որոնք կփոխեն հանրության սոցիալ – տնտեսական կյանքը: Դրանցից որո՞նք եք Դուք առաջնային համարում թիվ 4 ընտրատարածքի ընտրողների համար:

– Բոլորն էլ ինձ համար առաջնային են, պարզապես անհրաժեշտ է, որ ընտրողները գիտակցեն, որ դրանք ապահովելու համար պետք է, որ «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանական մեծամասնություն լինի, ունենա 50+1 մանդատ, որպեսզի ամբողջությամբ կյանքի կոչի բոլոր դրույթները:

Գագիկ Ծառուկյանը, բոլորը գիտեն, որ գործի մարդ է, շատ վճռական է տրամադրված, ապացուցել է, որ կարող է ստեղծել, արարել, և ես համոզված եմ, որ մեզ հաջողվելու է մեր բոլոր ծրագրերը կյանքի կոչել: Ներկա իշխանությունների կողմից չորացված երկիրը պարոն Ծառուկյանի առաջնորդությամբ, կարող ենք ծաղկեցնել:

Բոլոր 15 քայլերն էլ բխում են ժողովրդի շահերից, հասարակական պահանջից են ծնվել, և առնչվում են յուրաքանչյուրի առօրյա կյանքի հետ: Դրանք նախադրյալներ են՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, և պետք է ամեն ինչ անենք, որ լինենք իշխանություն և իրագործենք իրատեսական քայլերը: Եթե «չինովնիկները» կարողանան փոքր-ինչ զուսպ ապրել, օլիգարխները մտածեն բյուջեի մասին, միայն այդ պայմաններում ամեն բան կբավականացնի և հնարավոր կլինի լուծել հասարակության բոլոր խնդիրները: «Ծառուկյան» դաշինքն այսօր ամենամեծ վարկանիշ ունեցող կուսակցությունն է, ուստի` ամենաշատ ներկայացվածությունը կունենա ապագա խորհրդարանում։ 

-Դուք հաջողակ գործարար եք ,ի՞նչպես եք համատեղելու գործարար և քաղաքականություն:

-Իմ հիմնած բիզնեսներով զբաղվելու է որդիս , առաջադրմանս բուն նպատակը՝ զբաղվել օրենսդիր աշխատանքով:Իհարկե ,ինձ համարում եմ կայացած գործարար ու վստահ եմ` գործարար մարդիկ մեր պետության կարևոր հենասյուններն են և նման մարդիկ չեն կարող անտարբեր լինել մեր հայրենիքում առկա պրոբլեմների նկատմամբ և կամովի նոր ծանրություն են վերցնում իրենց ուսերին` ժողովրդի և պետության հոգսերը փորձելով կիսել:  Ազնվորեն ներկայացնելով գործարար աշխարհում հաջողությունների հասած հայ մարդու տեսակետը:

– Ընտրատարածքի խոշորացումը որքանո՞վ է դժվարացրել Ձեր՝ թեկնածուների քարոզչությունը։

– Թեկնածուներից շատերին ճանաչում եմ, մենք այդ խնդիրը չունենք, ով ձայն կտա մեզ՝ մեզ կտա, ով իրենց, ապա կընտրի նրանց։ Ոչ մեկի հետ, ոչ մի խնդիր չի ստեղծվել, աշխատում ենք ամեն մեկս մեր թիմի հետ։ Իսկ դժվարանալու մասով կասեմ, որ ներկայանալու ու նորը ներկայացնելու խնդիրը միշտ կա։  Թիմային  հանդիպումներ եմ ունենում, ներկայացնում առաջնային 15 քայլերը, զրուցում՝ թե՛ անհատապես, թե՛ խմբերով: Որ բակն էլ մտնում եմ, գրեթե բոլորն ինձ ճանաչում են: Անկախ այն բանից՝ եղել եմ պատգամավոր, թե՝ ոչ, ով էլ ինձ որևէ հարցում դիմել է, չի մերժվել:

-Պարոն Ավագյան , Դուք պայքարելու եք Կենտրոն, Էրեբունի, Նորք մարաշ, Նուբարաշեն համայնքներում ռեյտինգային ընտրաձևով վարչական շրջանների Թիվ 4 ընտրատարածքում : ԱԺ պատգամավորների թեկնածուներ , Հակոբ Բեգլարյան ,Հարություն Կարապողոսյան ,Ասատուր Սահակյան ..Կարելի է ասել այդ բարդ   ընտրատարածքում  եք փորձելու ձայներ ապահովել «Ծառուկյան» դաշինքին ,հստակ իմանալով որ վարչական լծակներն աշխատելու են ՀՀկ-ական պատգամավորի թեկնածուների օգտին: Այդ պարագայում ևս հավատո՞ւմ եք Ձեր հաղթանակին:

– Իհարկե` հաղթանակին հավատում եմ, դեռ ավելին՝ հաղթելու ենք: Բացի այդ, համոզված եմ, որ այս ընտրությունները բոլոր մյուս ընտրություններից տարբերվելու են. ինչպես և կանխատեսվում է՝ լինելու են ազատ, արդար և թափանցիկ։ Ուստի` կապ չունի, թե ով՝ ում հովանավորյալն է, գործարար է,  թաղային հեղինակություն, թե՝ ինչ …Այս ընտրատարածքում բոլորը նոր դեմքեր են,հանրությանը ոչ ծանոթ,իսկ ով ում է հովանավորում ,արդյունքը կտեսնեք ապիլի 2-ին:

 -Արսեն Ավագյան և քաղաքացի անջրպետը որքանո՞վ է կոտրված։

– Մենք այս  ընտրություններից զատ, թեկնածուների և բնակիչների հետ շփվելու ենք, ամեն ինչ չպետք է քաղաքականացնել։ Մենք բոլորս իրար հարգում ենք, իրանք իրանց զանգվածն ունեն, մենք մեր։ Ժողովուրդ գալիս է մեր ծրագրերի լուսաբանումն է ուզում լսել , մենք պատրաստակամ բացատրում ենք։ Հինգ տարի չեմ եղել պատգամավոր, բայց Կենտրոնի բնակիչներից, ով որ ինձ ճանաչում է, բոլորն էլ եկել են, խոսել են և մարդկանց հետ ընդհանուր հայտարարի ենք եկել։ Չկան այնպիսի խնդիրներ, որ առավելություն է տալիս ինձ դռները փակելու և առաջ նայելու, ո՛չ, ես հետևողական եմ։ Ես դա ապացուցել եմ շատ անգամներ, ԱԺ-ում եղել եմ մարդու իրավունքների հանձնաժողի ակտիվ մասնակիցներից, և հանձնաժողովներին ակտիվ մասնակցություն եմ ունեցել, համարյա բոլորին ճանաչում եմ : Ես ջերմ եմ բոլորի հետ, իմ թիմի, հարևանի բարեկամիս հանդեպ, կարևորը հավատով ենք լցված միմյանց հանդեպ։ Մարդ կա հավատում է, այլ կուսակցության, Կենտրոնը միշտ ունեցել է շատ նորմալ մարդիկ, ովքեր հավատացել են մեզ։ Գագիկ Ծառուկյանին պաշտոն ու փող պետք չի, վերադարձելա իր ձեռագիրն ունենալու և թողնելու համար։ (ժպտում է)։

– Քաղաքական ինչպիսի՞ որակ եք ձեռք բերել, չէ՞ որ տարիներ առաջ Էլ զբաղվել եք քաղաքականությամբ:

-Ես կվերադառնամ, թե չեմ վերադառնա, նշանակություն չունի, եթե չընտրվեմ էլ, կմնամ «Ծառուկյան» դաշինքի անդամ, շարունակելու եմ օգնել ժողովրդիս և օգտակար լինել։ Տեսակս փոխել չեմ կարող, անկախ կուսակցական պատկանելիությունից: Ես նույնն եմ, ինչ կայի

Միայնակ մարդը ծավալուն գործ չի կարողանա անել, պիտի թիմով աշխատես։ Ես ամբիոններից չեմ սիրել խոսել, լավ է շատ գործել և ռեալ աշխատել։  Մարգարիտներ շարելով, երկիր չես կառուցի։  Պոռոտախոսությունը ժողովրդին հարազատ չի, քիչ խոսեն շատ անեն, ինչպես արել է Բարգավաճ Հայաստանը։

 -Բարգավաճ Հայաստանը միշտ ուշադրության կենտրոնում է պահում երիտասարդությանը: 

– Երիտասարդությունը պիտի ամեն ինչին մասնակից լինի, մենք էլ որպես փորձառու մարդիկ իրենց առաջխաղացման տանենք։

Կարգախոսը․․․

-Մեր խոսքը գործ է, փորձում ենք օրինաչափ պահել։

Մենք երբ մտանք կուսակցություն, ի սկզբանե ներգրավվել և պաշտպանել ենք Բարգավաճ Հայաստանի գաղափարախոսությունները, ճամբարափոխ չենք եղել, ճիշտը դա է։ Ինչ բնագավառում և որտեղ լինես, առաջին գործդ մարդ լինելն է։

Կո՛չ եմ անում մեր հայրենակիցներին, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ակտիվորեն մասնակից լինել և իրենց ընտրությանն ապավինեն: