«Ի շահ իմ համայնքի ժողովրդի»Արմեն Ղազարյան

125

 Փետրվարի 17-ին  ՀՀ մի շարք  մարզերում տեղի կունենա հերթական ՏԻՄ ընտրությունները: Mnews.am-ի լրագրողը այցելեց Նոր Գեղի համայնք և հանդիպեց առաջադրված թեկնածու՝ Արմեն Ղազարյանի հետ և լսեց նրա ծրագրերն ու տեսակետները՝ համայնքապետ ընտրվելու դեպքում կատարվելիք ծրագրերի մասին: Ա. Ղազարյանը հարցազրույցի ընթացքում խոսեց  նաև   մյուս թեկնածուների մասին  և  ներկայացրեց համայնքում տեղի ունեցող նախընտրական զարգացումները:     

-Պարոն Ղազարյան ինչպիսի՞ն է համայնքում նախընտրական մթնոլորտը:   

 -Որքան մոտենում է փետրվարի 17-ը ,այնքան թեժանում են նախընտրական կրքերը  համայնքում: Մրցակից տեսնում եմ բոլորին, բոլորի հետ էլ մրցելու եմ հավասարը հավասարի հետ,սակայն կարծում եմ, որ պետք է պատմություն ունեցող և աշխատանքային մեծ կենսագրություն ունեցող անհատը կարողանա խոսել մրցակցությունից:

–Պարոն Ղազարյան, ավանդական դարձած մի հարց՝ ինչո՞ւ որոշեցիք Ձեր թեկնածությունն առաջադրել.

  –Ինձ համար ինքնանպատակ չէր գյուղապետ ընտրվելը։ Իհարկե, ես միշտ էլ իմ համայնքի բնակիչների կողքին եմ եղել, օգնել եմ ինչով կարողացել եմ, սակայն՝ ելնելով իմ կուսակցական, ընկերական, ինչպես նաև ֆինանսական կարգավիճակից, հասկացա, որ ավելին կարող եմ անել, եթե լինեմ համայնքապետ: Իմ համար մեծ պատիվ է ղեկավարել այն համայնքը, որտեղ ծնվել, մեծացել եմ, որտեղ բնակվում եմ ես, ընտանիքս, հարազատներս, ընկերներս, համագյուղացիներս։ Իմ համար պատվի հարց է լինել լավ ղեկավար:

– Խոսվում է, որ Դուք շատ ազդեցիկ հովանավորներ ունեք:ԱԺ պատգամավոր և ․․․

– Դրանք բոլորը հերյուրանքներ են: Նման բան չկա, ես որեւէ տեղ արտահայտվե՞լ եմ, կամ որեւէ մեկն արտահայտվե՞լ է այդ մասին: Չգիտեմ դա ով է իրենից հորինել: Իմ կողքին միայն Նոր Գեղիի ժողովուրդն է …

-Մրցակից համարում եք մյուս թեկնածուներին, թե՞…

-Իհարկե համարում եմ։ Սակայն բնակչության հետ իմ հանդիպումներն այնքան ջերմ ու առանց ձևականությունների են անցնում, որ ցրվում են բոլոր կասկածները, թե բնակչությունը կարող է ինչ որ մեկի թելադրանքով իր ընտրությունը կատարել։ Ես խոստումներ չեմ տալիս, ես գործով կապացուցեմ, որ ինքը չի սխալվել իր ձայնը տալով ինձ:

Հավատացե´ք,եթե իմ համագյուղացիները գտնեն, որ չպետք է ես գյուղապետ լչինեմ, անձայն կհեռանամ: Այսօր իրականացնում եմ բազմաբնակարան շենքերի շքամուտքերի դռների բարեկարգում, սակայն մի շարք բնակիչներ հորդորում են չանել, քանի որ գուցե և չընտրվեմ: Հավատացած եղեք, անգամ չընտրվելու դեպքում, միայն այն փաստը, որ ամեն անգամ դուռը բացել փակելուց կհիշատակվի իմ անունը, դա կարծես ավելին է, քան՝ աթոռը:

 – Եվ ինչպիսի՞ ծրագրեր ունեք հետագայում:

  Հետագայում, ինչքան կկարողանամ, այնքան  դոնոր կազամկերպությունների օժանդակությունը կփորձեմ  ստանալ, բյուջեն կազմավորվում է հողի հարկից, գույքահարկից, իսկ այն շատ քիչ է ծրագրեր իրականացնելու համար:Գյուղացին հիմնականում զբաղվում է այգեգործությամբ և պետք է նպաստավոր պայմանները ընդլայնվեն այլ ոչ թե պակասեն:Գյուղատնտեսությամբ զբաղվող մեր համայնքի համար, իհարկե, հիմնական խնդիրն այն է, որ եղանակը տհաճ անախորժություններ է երբեմն մատուցում և արդյունքում բերքը փչանում է։Այնպես որ՝ մեր գերխնդիրը կախված է եղանակի քմահաճույքից :Խնդիրները ինչպես գիտեք միշտ էլ անխուսփելի են և անկանխատեսելի:Պետք է ժամանակին հասկանալ այն,և ճիշտ լուծումներ գտնել: 

–Դուք անկուսակցական եք, իսկ միգուցե հետագայում Ձեզ տեսնենք որևէ կուսակցության շարքերում։

-Բացառում եմ, որ կընդգրկվեմ որևէ կուսակցության կազմում։

 ՏԻՄ ընտրություններում հաղթելու դեպքում, իմ բոլոր գործողությունները միտված են լինելու հետևյալ ծրագրերի իրականացմանը՝

1.Համայնքի ֆինանսավորման անկյունաքարը գյուղատնտեսությունն է։ Խթանել գյուղատնտեսության ինտենսիվ զարգացմանը։ Տեղադրել նոր հակակարկտային կայաններ։ 

 2. Իրական հասցեատերերին ժամանակին տրամադրել պետական օժանդակությունը՝ դիզվառելիք, պարարտանյութ, թունաքիմիկատներ և այլն: 

  3. Հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել ոռոգման համակարգի բարելավման աշխատանքներ, իսկ Բանավան թաղամասում կառուցել նոր ոռոգման համակարգ: 

   4.Ավելի արդյունավետ կազմակերպել աղբահանությունը,տեղադրել աղբամաններ: Հաճախակի կազղմակերպել շաբաթօրյակներ և սանիտարահիգիենիկ աշխատանքներ:

   5. Վերանորոգել բազմաբնակարան շենքերի տանիքները, և անհրաժեշտ միջացներ ձեռնարկել շենքերի, շքամուտքների և հարակից տարածքի բարեկարգմանը 

   6.Բակային տարածքում կառուցել խաղահրապարակներ, իսկ գյուղի տարածքում կառուցել ծառատնկված և կանաչապատ հանգստի գոտի:

   7. Կատարել երկրորդական փողոցների բարեկարգման և լուսավորման աշխատանքներ։

  8. Վերահսկողություն սահմանել և օժանդակել համայնքի կոյուղու վերանորոգման և նորերի կառուցման աշխատանքներին: 

   9.Կատարել գերեզմանատների բարեկարգման աշխատանքներ: Կառուցել հոգեհանգստի Հրաժեշտի ծիսակատարության ծառայությունների համար,նախատեսված շինություն:

  10. Աջակցել դպրոցներին, մանկապարտեզներին աշխատանքների լիարժեք կազմակերպման հարցում: 

11. Մշտապես ուշադրության կենտրոնում պահել մշակությաին, կրթական , սպորտային ոլորտներում տաղանդավոր երեխաներին և երիտասարդներին: 

 12. Աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: 

 13. Համայնքի հուշահամալիրի տարածքում տեղադրել խաչքար՝ Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: 

   14. Աջակցել, որպեսզի համայնքի առողջապահական կենտրոնն ունենաա շտապօգնության մեքենա: 

 15.Ծրագրում ենք ՀՖՖ-ի հետ համատեղ համայնքում վերանորոգել ֆուտբոլի մարզադաշտը։ 

16. Երթևեկության անվտանգ ապահովման նպատակով օժանդակել, որպեսզի տեղադրվի լուսացույց, Նոր Գեղի-Եղվարդ-Արզնի հատող խաչմերուկում: 

   17. ՀԱմայանքապետարանի աշխատակազմի ավագանու և համայնքի բնակիչների հետ, ձևավորել նոր  փոխհարաբերություններ:                                                                                                         

 Ա.Ղազարյանիի համար ամենից կարևորը համագյուղացիների գնահատականն է: Վայելել այդ հարգանքը նշանակում է ոչ թե լինել սոսկ իր պարտականությունները կատարող պաշտոնյա, այլ ղեկավար, ով նվիրումով ու եռանդով օգնում է համագյուղացիներին շենացնելու հարազատ համայնքը:

Մաղթում եմ բարեհաջող և խաղաղ ընտրություններ:

Mnews.am