Պատրաստակամ եմ աշխատել հանուն համայնքի բարօրության. Ռոման Դանիելյան

Հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի մի շարք համայնքներում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Սոլակ համայնքում  առաջադրվել են երեք թեկնածուներ՝ բոլորն էլ ինքնառաջադրմամբ։ Էդգար Խաչատրյանը, ով ներկայումս Սոլակ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է, Ռազմիկ Պետրոսյանը և Ռոման Դանիելյանը: Համայնքում հանդիպեցինք թեկնածուներից՝ Ռոման Դանիելյանի հետ, ով էլ ներկայացրեց նախընտրական ծրագրերն ու գաղափարները:

-Պարոն Դանիելյան, ինչպե՞ս ընդունեցիք նոր Հայաստանի գալիքը:    

   –Գյուղն արդեն մի քանի ամիս է եփվում է հեղափոխության ազատության մեջ, դա շատ ոգևորիչ է: Ի վերջո սա պետք էր մեզ, այն նոր շունչ կհաղորդի բոլորիս կյանքի, կենսակերպի լավացման հարցում, որպեսզի էլ ավելի հետևողական և սրտացավ լինենք մեզ վստահված գործում:

-Շարունակ խոսում են երկրում իրավիճակ փոխվելու մասին, ի՞նչ կարծիքի եք ՏԻՄ ընտրությունների դեպքում ինչպե՞ս կլինի:  

-Նախկինում այլ էր, ողջ կառավարական համակարգը մասնակցում էր ՏԻՄ ընտրություններին, բոլորս էլ տեսել ենք, բախվել այդ անարդարությանը: Կարծում եմ շուտով կայանալիք ընտրությունները ավելի հաստատուն կերպով կամրապնդի հեղափոխության գալուստը նաև Սոլակ համայնքում : :

Պարոն Դանիելյան կներկայացնե՞իք Ձեր նախընտրական ծրագրերն ու գաղափարներ:   

  -Մենք մեր թիմով հանդերձ  առաջնային ենք համարում ճանապարհների և փողոցների վերականգման և բարեկարգման ծրագրերին, փողոցային լուսավորության համակարգի արդիականացմանը՝ մեկ տարվա ընթացքում լուսավորությամբ ապահովել բոլոր թաղամասերը և փողոցները, անցում կատարելով LED համակարգին: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավում պետք է անենք, ոռոգման համակարգի լիարժեք շահագործում, խմելու ջրի մատակարարման գրաֆիկի վերահսկում, ջրահեռացման համակարգի և սելավատարի բարելավում: Գյուղացու համար առաջնային կյանքի գրավականն ու եկամտի աղբյուրը պետք է հանդիսանա հողը: Ինքս երիտասարդ լինելով զբաղվում եմ գյուղատնտեսությամբ և կոչ եմ անում նաև մյուս երիտասարդներին էլ լծվեն այդ գործին, գյուղացին չպիտի կտրվի իր արմատներից, դա ճիշտ չէ: Այս ամենը հաշվի առնելով մեծ տեղ եմ տալիս նաև գյուղատնտեսության զարգացմանը՝ հողի շահութաբերության բարձրացման նպատակով թանկարժեք մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնում, ապահովագրական մշակույթի ներդրում, արոտավայրերում ջրի մշտական ապահովում: Այս ամենի կողքին չենք մոռանում կրթության և սպորտի մասին: Մեծ ծրագրեր և մտքեր ունենք տուրիզմի զարգացման բնագավառում, որպեսզի կազմակերպենք զբոսաշրջություն դեպի գյուղի պատմամշակութային վայրեր:  Շատ կարևոր փաստ եմ ուզում արձանագրել, ընտրվելու դեպքում առաջինը կանդրադառնանք այդ կետին: Սոցիալական ցանցերի և մեդիա ոլորտի հետ մեր սերտ համագործակցությունն է, որը ավելի տեսանելի և ճանաչելի կդարձնի մեր աշխատանքները մնացած բոլոր հարթակներում:

-Որոնք են այն սկզբունքները, որով դուք առաջնորդվում եք և ի՞նչ որակական հատկանիշներով պետք է օժտված լինի համայնքապետը, որպեսզի կարողանա արդյունավետ աշխատանք իրականացնել և արժանանա համագյուղացիների վստահությանը։

-Համայնքապետ պետք է լինի բարյացկամ, լսող, աշխատասեր, կամեցող, հանդուրժող, կազմակերպվող,որպեսզի ճիշտ կազմակերպես աշխատանքը և հետևողական լինես։

Աշխատելու ու գործելու եմ  Սոլակ գյուղում, նույն եռանդով ու նվիրումով շարունակելու եմ կառուցել, նորոգել, շենացնել։։

Ցանկանում եմ թեկնածուներին հաջողություն, երկուսն էլ իրենց առաջադրումով  հաստատում են համայնքում պատրաստակամ աշխատելու ցանկությունը, միայն թե պետք է սովորել ավելի քաղաքակիրթ բանակցություններով քարոզչություն անել և ոչ թե պայքարել, կարծում եմ դա ավելի քաղաքակիրթ է:

Mnews.am