Սյունիքը Հայաստանի ողնաշարն է՝ ազգապահպան և խրոխտ սյունեցիներով հանդերձ. Արայիկ Պարոնյան

31

ՀՀ Աժ ընտրություններին մնացել են հաշված օրեր: Այս ընթացքում մասնակից գրեթե բոլոր ուժերն արդեն հասցրել են հանդիպումներ ունենալ ընտրողների հետ Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում: Իսկ հանդիպումների մարդաշատությունը, թեկնածուների կամ քաղաքական ուժերի ղեկավարների անձնական շփումները ընտրողների հետ թույլ են տալիս նաև ընդհանրացնող հետևություններ անել այդ ուժերի վարկանիշների մասին: ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների շարքերում կարող ենք հանդիպել ժողովրդի սերը և վստահությունը վայելող անձանց, ովքեր աշխատելով հանրային կառավարման ոլորտում տիրապետում են ամբոխավարության քաղաքականությանը: Նրանցից հատկապես կարող ենք նշել, Սյունիքի մարզի զավակ և ժողովրդի սերն ու վստահությունը վայելող, ինչպես  Պարոնյանն է նշում իր խոսքում․ բոլորի աչքերին ուղիղ նայելու վաստակը ունեցող իրավունքի տեր մարդուն: Արայիկ Պարոնյան, ով առաջադրվել է թիվ 12 ընտրատարածքում՝ Հայաստանի հանրապետական կուսակցությամբ:

_Պարոն Պարոնյան առաջադրվել եք որպես պատգամավորի թեկնածու, ի՞նչն է առաջադրմանն առիթ հանդիսացել:

-Առաջադրման ցանկությունը եղել է իմը, սակայն հարցը քննարկվել է նաև կուսակցության ղեկավարության հետ, փոխհամաձայնության արդյունքում առաջադրվել եմ: Եղել եմ ՀՀԿ-ի անդամ և գաղափարակից դեռևս  կուսակցության կազմավորման ժամանակվանից: Ընդունել եմ նժդեհյան վեհ գաղափարներն ու հպարտորեն բարձրաձայնել ի լուր աշխարհի: Մի ամբողջ գիտակից կյանքում ապրել եմ նժդեհյան գաղափարախոսություններին համապատասխան: Ես այն տեսակն եմ, որ գտնում եմ ճիշտ պահապանել ազգային արժեքային համակարգը, առաջին կարևորագույն խնդիրը արտաքին անվտանգության միջավայրի պահպանումն է: Ինձ մտահոգում է մեր երկրի անվտանգությանն ուղղված մարտահրավերը և արժեքային համակարգի խարխլման վտանգը: Հայոց պետականության հիմնասյուները, դա հայ ընտանիքն է, հայ եկեղեցին և հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքը կիսատ թողած հերոսները: Այսօր մենք կարողանում ենք ազգը բաժանել երկու մասի՝ սևերի և սպիտակների, կարծես հեշտացնում ենք թշնամու գործը, իր ջրաղացին ջուր ենք լցնում: Մենք ծվեն-ծվեն ենք արել մեր հայրենիքը, և տվել թշնամու ձեռքին: Հայ ազգն այսօր առավել ևս միասնականության կոչի կարիք ունի, քան երբևէ: Պատերազմը դեռևս շարունակվում է, թնդանոթները երբ լռում են, սկսվում է հարձակումն հոգևոր արժեքների վրա: 

_Արդեն մոտենում է քարոզարշավի ավարտը, ինչպե՞ս ընթացավ հանդիպումները, ինչպիսի՞ հարցեր բարձրաձայնվեցին բնակիչների կողմից։

-Բացառապես արել եմ սկզբունքային քարոզարշավ, որևիցե հակաքարոզչական արարք չի եղել:  Անցնում եմ գյուղերով, զրուցում եմ ժողովրդի հետ: Որպես երկար տարիների սոցիալական ոլորտի աշխատող, քաջատեղյակ եմ ոլորտի զարգացմանը զարկ տալու և տեխնիկական առաջընթաց ձեռք բերելու գործընթացին: Մեր համարձակ սյունեցիների վստահության քվեները ստանալուց հետո, կարծում եմ կցանկանամ աշխատել սոցիալական ոլորտում: Ինքս պայքարող տեսակ եմ, ինձ ընտրելով կընտրեն մշտապես պայքարի ուղղին փնտրող և գաղափարապես հաղթանակող մարդու: Բացառապես չեմ ընդունում ճամբարափոխ եղած տեսակը, նա դավաճան տեսակ է, անուղղելի և մշտապես դավաճանի հոգեբանություն սերմանող հետագա սերունդներին: Կարծում եմ,  որ սյունեցին կընտրի հանուն սկզբունքի գաղափարակցին, ոչ թե հանուն անձնական շահին:

_Ինչպիսի՞ն է ժողովրդի տրամադրվածությունը։ Հաշվի առնենք այն փաստը, որ տարիներ շարունակ եղել են խոստումներ, սակայն վստահության քվեն ստանալուց հետո այլևս մոռացել են բնակչին օգտակար և հասանելի լինելու մասին։

-Երբևէ հրապարակային խոստումներ չեմ տալիս իմ քարոզարշավի ընթացքում: Չեմ հիշում մի դեպք, որ խոստանամ և չկատարեմ: Ամբողջ բացասական բանը, որ ժողովուրդը կապում է ինձ հետ դա հանրապետական կուսակցությամբ առաջադրվելս է: Ընդունելով իմ կուսակից ընկերների գործած սխալների մեղքի բաժինը և հավելելով իմ անդավաճան և պահպանողական տեսակս, այլընտրանք չեմ տեսել: Չեմ կարծում, որ չպետք է միայն քննադատել և ասել ՀՀԿ-ն ոչինչ չի արել, դա սխալ է, պետք է ճիշտ ընկալել իրավիճակը: Չպետք է ճամբարափոխ եղածներին դրոշակներով ընդունել, նրանք ի վերջո թվացյալ դառնում են մեր ապագա սերունդը: Կարծում եմ վստահ սյունեցին պահպանողական կլինի և կսատարի իր գաղափարախոսությանն ու սկզբունքներին անդավաճան անհատին:

_Ինչու՞ պետք է սյունեցին ընտրի ձեզ, ո՞րն է նրա համար հիմնական ուղղենիշը։ Ինչպիսի՞ խնդիրներ է բարձրաձայնում սյունեցին հանդիպումների ժամանակ:

-Ինձ հիմնականում ճանաչում և ընդունում են Կապանում և Սիսիանում: Գյուղերում հիմնականում բարձրաձայնում են ճանապարհային խնդիրները, ինչպես նաև թոշակառուների համար կարևորագույն հարցը՝ թոշակի բարձրացման հարցը: Սյունիքն ունի պատմամշակութային և աշխարհագրական այնպիսի դիրք, որը կարող է դառնալ տուրիզմի զարգացման օջախ: Մենք պետք է համագործակցություններ սկսենք և աշխատենք արտերկրի առաջատար տուրիզմի զարգացման ընկերությունների հետ:

_Ո՞րն է քաղաքական գործչի ձեր պատկերացումը, ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Քաղաքական գործիչն իր գործունեությունը պետք է իրականացնի որևէ կուսակցության միջոցով: Բայց եթե քաղ. գործիչը փորձում  է միայն վերցնել կուսակցությունից, այլ ոչ թե տալ, դա արդեն անհավասարակշիռ է: Քաղաքական գործիչը պետք է աշխատի մեկ սկզբունքով՝ կուսակցությանս որոշումով, բայց ազգիս համար:

_Ովքե՞ր են մարզում Ձեզ սատարում, թե՜ նախկին թե՛ ներկայիս ղեկավարներից։

-Ինձ սատարում է Սյունքի մարզի գրեթե ողջ ժողովուրդը: Ինքս նախկինում մասնակից եմ եղել քաղաքական զարգացումներին, գիտեմ ինչ է ընտրությունները: Երբևէ իմ մտերիմներին չեմ դրել և չեմ դնելու վատ իրավիճակի մեջ: Այսօրվա իշխանությունների համար պետք է ուժեղ ընդիմութուն: 

_Որո՞նք են կյանքում ձեզ համար մնայուն գաղափարները։

-Ազգ, հայրենիք, ընտանիք, պետություն: Եթե մեր հպարտ սյունեցիների կամոք ընտրվեմ ԱԺ պատգամավոր, ապա  առաջին օրենսդրական նախաձեռնությունը, որը պետք է իրականացնեմ, բացառապես օրենք պետք է ընդունվի, որ մեր բոլոր համայնքերում, որտեղ մենք ունենք մեծ հերոսների զոհերի հիշատակի համար կառուցված հուշարձաններ, պետք է գրվի այս հիշաքարը նվիրված է Հայկ Նահապետից մինչև մեր օրերս զոհված հերոսների հիշատակին: Քանի որ ես այն անհատներից եմ, որ մտածում եմ  մարդկության պատմության օրորցը միշտ օրորել է պատերազմները, ոչ թե խաղաղությունը, վաղվա պատերազմն անխուսափելի է, մենք միշտ ունենալու ենք մեր ըմբոստ տղաներին, ովքեր զոհում են իրենց կյանքն հանուն հայրենիքի: Չի կարելի մեր քաջ հերոսների պատմական հիշողությունը կտրել, ի վերջո բոլորն էլ հայրենիքի համար են կռվել: Չպետք է մոռանանք անցյալը, անցյալի սխրանքները, մեր պատմական հշողությունը պահպանել է պետք: 

Ի՞նչ կմաղթեք Ձեր ընտրողներին:

-Իմ ընտողներին կուզենամ ասել հետևյալը. վստահ եմ որ հայի տեսակն իրականում վտանգված է, վստահ եմ, որ մեր դարավոր թշնամին սուրը սրում է՝ սպասելով դարավոր երազանքի իրականացմանը: Ես որպես պատգամավորության թեկնածու պայքարել և պայքարելո եմ, մեր ավանդական ընտանքների պահպանման, հայ եկեղեցու պահպանման և մեր մեծ հերոսների կիսատ թողածը շարունակելու գործին: Իմ խորհին համոզմամբ Շուռնուխում պատահական չէր, որ իրագործեցին այդ փարթին: նրանք ընտրեցին ամենաավանդապաշտ և հպարտ ընտանիք ունեցող մարզը, դա մեսիջ էր համայն  աշխարհին, որ ձեր պատկերացմամբ Սյունիքը այդքան էլ ձեր պատկերացրած ավանդական հայացքները չունի:

Կո՛չ եմ անում, լինե՛լ սկբունքային, եղածի վրա ավելացնել ավանդական արժեքները, որպեսզի կարողանանք փոխանցել հաջորդող սերունդներին: Սա կտակ չէ, այլ ազգապահպանման սկզբունք: 

Ի վերջո պետք Է  հարց տալ յուրաքանչյուր հայ աղջկա, ո՞րն է նրա համար կյանքի հիմնական նպատակը, և նա կպատասխանի առաջինն ունենալ ուժեղ տղամարդ, սակայն այսօր մեր հայ տղամարդիկ հերթով դառնում են աղանդավոր և համասեռամոլ, դա արդեն իսկ մեծ վտանգ է: Ինքնահանգստացած էթնոսները դառնում են իրենց անհանգիստ հարևաների զոհը: Մարդու իրավունքը չի կարող գերակա լինել ազգի իրավունքից, այստեղ հատում կա, պետք է ստորադասվի, տեսնում եմ մեծ վտանգ, որ մեր վեհ, խրոխտ տղամարդիկ կորցնում են իրենց տեսակն ու դերն իրենց կյանքում:

Հայաստանի բոլոր ժամանակների ողնաշարն համարվող Սյունիքը պետք է համալրի ազգապահպանման իր գաղափարախոսությունները և փոխանցի հաջորդող սերունդներին: 

Այցեքարտ՝ 

Ծնվել է 08.04.1968 թ., Գորիսի շրջան, գ. Քարաշենում:

1988-1989թթ.Գորիսի քաղկոոպ` բանվոր:

1989-1994թթ. Երևանի ժողտնտեսության ինստիտուտ` ուսանող:

1990-1991թթ. Գորիսի քաղկոոպ` բանվոր:

1991-1995թթ. ՙԻշխանասար՚ կոոպերատիվ` գլխավոր հաշվապահ:

1997թ. ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության Գորիսի տարածքային բաժանմունք` առաջատար մասնագետ:

1998-2005թթ. ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ (ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ)` Սյունիքի մարզային վարչության գլխավոր մասնագետ-իրավաբան, վարչության պետ:

2005թ. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ` ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր հաշվապահի տեղակալ:

2005թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ` ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալ:

2005-2009թթ.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ` ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալ (աշխատանքի գլխավոր պետական տեսուչի տեղակալ):

2009-2016թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ` սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ:

Զինապարտ է, շարքային:

Ամուսնացած է ունի 2 երեխա:

Mnews.am