«Վեդին իմ կենսագրությունն է,իմ անցյալը,ներկան ու ապագան»…Վարուժան Բարսեղյան

40

Վարուժան Բարսեղյան .Վեդիի քաղաքապետ

Գործող քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը 15 տարի անդամակցում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:Իր կուսակցական լինելը պարտավորեցնող հանգամանք է համարում.«Կուսակցական խիղճս ինձ միշտ թելադրել է ծառայել հանուն ժողովրդի բարօրրության և ապահովության: Միշտ աշխատում եմ նրա ոչ մի պահանջը չանտեսել և երբեք չմտածել,թե քաղաքապետի պաշտոնը վայելք է.սա է իմ սկզբունքը: Ես,որպես Հանրապետական կաուսակցության անդամ,առաջնորդվում եմ  Գարեգին Նժդեհի գաղափորախոսությամբ` Կուսակցությանս հետ,ժողովրդիս համար»,-ասում է քաղաքապետը: Քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը   հպարտ է ,որ հատկապես  Վեդի քաղաքում է   ծնվել և մեծացել և այսօր փորձում է օգտակար լինել իր քաղաքին .«Եթե չսիրես ծննդավայրդ,ոչինչ անել չես կարող ժողովրդին դատարկ ճառեր պետք չեն ,նա շուտ է զգում կեղծիքը ,ինչը հետո ծանրանալու է իր ուսերին»:

mnews-am-ի լրագրողի հետ ունեցած  զրույցը քաղաքապետի հետ խնդիրների ու ձեռքբերումների, նաև շրջանառվող լուրերի մասին են: Այդ բոլոր հարցերի պարզաբանումը կտա Վեդիի քաղաքապետը:

Պարոն Բարսեղյան , հե՞շտ է քաղաքապետ լինելը: Շատերն այն կարծիքին են ,որ շատ լավ աշխատանք է ,բոլորն աշխատում են, իսկ դուք հեշտ ու հանգիստ ղեկավարում:

-Շատերին կարող է թվալ  թե դա հեշտ աշխատանք է ու ինքն էլ կարող է քաղաք ղեկավարել: Բայց քաղաքապետ   ընտրվում  է նա,ում ընտրում է ժողովուրդը : Ես համոզված եմ ,որ եթե իմ համաքաղաքացին  տեսներ, որ Վարուժան Բարսեղյանից առավել արդյունավետ աշխատող թեկնածու կա, անշուշտ, նրան կընտրեր:

-Իսկ ինչպիսի՞ն են Ձեր փոխհարաբերությունները Ձեր ղեկավարած քաղաքի բնակչության հետ:

-Վեդեցիների հետ իմ հարաբերությունները զուտ մարդկային են: Նրանք ինձ ընտրել են ոչ թե անուն և փառք տալու համար, այլ որպեսզի ծառայեմ մեր քաղաքին ու այնտեղ ապրող բնակչությանը:

-Բնակիչների համար լավ ու վատ քաղաքապետը բնորոշվում է նրա արած ու չարած գործերով.ինչպիսի՞ քաղաքապետ եք Դուք,այսինքն` ի՞նչ մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Վեդիիում, որոնք փաստերով վեդեցին կարող է ասել,մենք շատ լավ քաղաքապետ ունենք:

-Վեդիում լայնածավալ աշխատանքներ են իրականացվել բարեկարգման,ասֆալտապատման ուղղությամբ: Կատարված  աշխատանքների գերակշիռ մասն իրականացվել է համայնքի միջոցներով:Գիտեք, ես կարծւոմ եմ,որ ցանկացած բնակավայրի բարեկեցության առաջին ցուցանիշներից մեկն այնտեղ կատարվող շինարարությունն է: Եթե համայնքը միջոցներ չի խնայում,որպեսզի իր բնակիչներն ապրեն բարեկեցիկ պայմաններում,քայլեն ասֆալտապատ ու լուսավոր փողոցներով,ունենան բարեկարգ շենքեր, սպասարկման օբյեկտներ,իրենց երեխաներին բարեկարգ ու ժամանակակից դպրոց ու մանկապարտեզ ուղարկեն,իրենց բնակարաններում գազ ու մշտական ջուր ունենան,զերծ չմնան մշակութային կյանքից ,ուրեմն այդ համայնքը կբարգավաճի: Հավատացեք նշածս բոլոր հարցերն իմ ուշադրության կենտրոնում են եղել`քաղաքապետի պաշտոնում ընտրվելու հենց առաջին օրերից

-Պարոն  Բարսեղյան շրջանառվող լուրերի համաձայն քաղաքում շատ շինություններ ունեք  սեփականաշնորհված հողատարածքներ ,գազի լցակայան և այլն…

Ես Ձեզ պարզ  ասում եմ, դա խաբեություն է, նման բան չկա, այդ ամենն ասողն ընդամենը խաբեբա սրիկայա, որն ընդամենը խաբեությամբ է զբաղվում: Այսինքն՝ ես ոչինչ չպտի ունենամ, հա՞, էս երկրի մեջ, Վեդիում շատ բաներ կան, կարո՞ղ ա ասեն` սաղ իմն ա»: Ես  տարածքների հետ  որեւէ առնչություն չունեմ:Եվ առհասարակ նման ստահոդ լուրերին հանգիստ եմ վերաբերում …

-Ինչպիսի՞ն է մշակութային կյանքը Վեդիիում:

– Վեդի քաղաքում  մշակութային կյանքը ես կասեի շատ բուռն է…Ինչպես գիտեք անցած տարի կապիտալ վերանորոգվեց  Վեդու մշակույթի տունը: Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել մշակույթի տան բացմանը:Դեռևս 1937-1938թթ. կառուցված և 1988թ. մաշվածության պատճառով գործունեությունը դադարեցրած մշակույթի տան հիմնանորոգման արդյունքում, որն իրականացվել է Նախագահի հանձնարարությամբ, երկհարկանի շինությունն այժմ ունի 280 տեղանոց հարմարավետ դահլիճ, որտեղ կարող են գործել տասնյակից ավելի տարբեր խմբակներ:Վեդիում բավականին լուրջ ծրագրեր են իրականացվել։ Մասնավորապես, պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին նախորդ տարի կառուցվեց և վերաբացվեց Վեդու մշակույթի տունը, ասֆալտապատվել են մի շարք փողոցներ, վերանորոգվել են մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքներ, թիվ առաջին դպրոցի տանիքը,  վերջապես հիմնովին փոխվեցին Վեդու հիվանդանոցի պատուհանները, վերանորոգվեց տանիքը։

Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում։

-Քաղաքի զարգացման համար մշակված քառամյա իրատեսական ծրագրում ներառված են այն խնդիրները ,որոնք ակնկալում ենք լուծել առաջիկա տարիների ընթացքում:Կարծում եմ ,որ մենք  երկու տարի հետո ասելիք կունենանք,այսինքն այն ,ինչը նախատեսել էինք կատարելու,և այն, ինչը դեռ  շարունակելիության ապահովման կարիք ունի:Ինչպես տեսնում եք քաղաքապետարանի շենքում շինարարական աշխատնքներ են կատարվել ,մի քանի աշխատասենյակներ հիմնովին վերանորոգվել են  և կահավորվել …

Մեր գերխնդիրներից է քաղաքի կանաչապատման համար ոռոգման ցանցի վերանորոգումը, որի ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Այս ընթացքում մեզ աջակցել են մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնց շնորհիվ մանկապարտեզները վերանորոգվել  և ապահովվել են գույքով:  Մեծ ծրագիր է իրականացվում խմելու ջրի մատակարարման ոլորտում, որն ավարտին կհասցվի օգոստոսին և արդյունքում Վեդիում ներքին ջրամատակարարման ցանցի մոտավորապես 95 տոկոսը կմատուցվի փոփոխված վիճակով. այսինքն՝ ջրամատակարարումը կիրացվի պլաստմասե խողովակաշարով: Ծրագրի ամբողջական ավարտից հետո Վեդիում հնարավոր կլինի ջրամատակարարում ապահովել 16 ժամյա գրաֆիկով:
Ինչպես արդեն նշեցի,մասնավորապես, պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին նախորդ տարի կառուցվեց և վերաբացվեց Վեդու մշակույթի տունը, ասֆալտապատվել են մի շարք փողոցներ, վերանորոգվել են մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքներ, թիվ առաջին դպրոցի տանիքը,  վերջապես հիմնովին փոխվեցին Վեդու հիվանդանոցի պատուհանները, վերանորոգվեց տանիքը։

-Խոսում են նաև, որ Դուք շքեղ ավտոմեքենաների շարասյուն ունեք

:-Ես ընդամենը մեկ մեքենա ունեմ: Եվ մեքենայի ընտրության ժամանակ հաշվի եմ առնում ոչ թե նրա շքեղությունը, այլ տեխնիկական հնարավորությունները: Ինչպես հայտնի խոսքն է ասում՝ ավտոմեքենան շքեղություն չէ, այլ` փոխադրամիջոց: Իսկ ծառայողական մեքենան, բնականաբար, իմ անձնականը չեք համարի:

-Իսկ թիկնապահնե՞ր…

-Թիկնապահներ երբեք չեմ ունեցել և չեմ էլ մտածում ունենալ: Ինձ ընտրող ժողովրդից ես չեմ պատրաստվում պաշտպանվել: Իմ թիկնապահները վանաձորցիներն են՝ իմ համաքաղաքացիները: Բոլորն էլ լավ գիտեն՝ իմ քաղաքում և հանրապետությունում ես առանց թիկնապահների եմ շրջում ընկերներիս հետ: Ի վերջո, մարդու թիկնապահն իր ապրած կյանքն է:

Ես,պարզապես,ուզում եմ խնդրանքով դիմել բոլորին, իմ հարազատ քաղաքի բնակիչներին.սիրենք մեր բնօրրանը, դառնանք տեր ու ծառա մեր քաղաքի: Միավորվենք մեր քացաքի խնդիրները միահամուռ ուժերով լուծելու համար: Միավորվենք  հանուն մեր Վեդիի…Կցանկանամ  իմ ժողովրդին  երջանիկ տեսնել, և գոնե համեմատաբար քիչ հոգսերով լեցուն, մենք արժանի ժողովուրդ ենք, բարեկեցիկ կյանք ապրելու համար …