Թեժ պայքար Փշատավան գյուղում

12

Դեռ վաղ առավոտից Արմավիրի մարզի Փշատավան գյուղում ընտրություները ընթանում են լարված վիճակում: Վիճաբանությունը հրահրել են գյուղացիների խոսքով     առաջադրված թեկնածու՝Ազատ Քարամյանի կողմնակիցները:Մեծ թվով ոստիկաներ են ժամանել փշատավան գյուղ և չեն կարողանում վերահսկել իրավիճակը:Միջադեպի և մեծ թվով ոստիկաների առկայության դեպքի մասով խոսեցինք Փշատավան գյուղի  ՀՀԿ-ական թեկնածու Ռաֆիկ  Ստեփանյանի հետ :

Պարոն Ստեփանյան մի փոքր կմանրամասնե՞ք, արդեն քվերակել ե՞ք և ի՞նչ իրավիճակ է այս պահին գյուղում:

-Ես իմ թեկնածությունը առաջադրել եմ և  քվեարկել  եմ հանուն «գյուղի բարեկեցության»:Չեմ  ցանկանում համեմատել իմ ու մրցակցիս շանսերը:Քանի որ տեսնում եք գյուղում ինչ խառնաշփոթ իրավիճակ է ստեղծել :

«Շանսերը ժողովուրդը կգնահատի, ժողովուրդն ա ընտրում:

Ի դեպ, նշենք, որ մինչ մեր այցը, համայնքում արդեն մեծ միջադեպ էր գրանցվել՝ մի խումբ լրագրողների   և Հովհաննես Մխիթարյանի (Ալիկ) միջև, ում գյուղացիները ներկայացնում էին որպես` ապօրինի ջայլամաբուծությամբ զբաղվող բիզնեսմենի: Վերջինս էթիկապես բավականին տգետ դրսևորել իրեն, և կոտրել լրագրողների տեսաձայնագրիչ  սարքավորումները և հիշողության քարտերը: Անհավասարակշիռ վերաբերմունք լրատվամիջոցի ներկայացուցիչների նկատմամբ, որը պարտադիր կերպով կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ: