3 Ապրիլի, 2018

Mnews.am կայքի լրագրողն Արագածոտնի մարզ գտնվելու ընթացքում հանդիպեց  Կարբի գյուղի ղեկավար Կարո Բաղդասարյանի հետ: Զրուցեցինք գյուղի առօրյայի, խնդիրների, կատարված և կատարվելիք աշխատանքների մասին: Նշեմ նաև, որ այցի շրջանակներում կատարվեց ծառատունկ համայնքի երիտասարդների և գյուղապետի գլխավորությամբ:

-Պարոն Բաղդասարյան, ինչո՞վ է այսօր զբաղված կարբեցին, որքա՞ն բնակչություն ունի համայնքը և ի՞նչ աշխատատեղեր կան կատարված նրանց համար:

-Կարբի համայնքն ունի  4800 բնակիչ, որոնց մեծամասնությունը զբաղված են իրենց իսկ ստեղծած աշխատանքով, այսինքն՝ հիմնականում այգեգործությամբ՝ գերազանցապես պտղաբուծությամբ՝ խնձոր, ծիրան, կեռաս, դեղձ, սև սալոր: Կարբի համայնքն ապահովում է հանրապետության խնձորի բերքի առնվազն 30-40 տոկոսը: Տարեկան արտադրվում է 20-25 հազար տոննա խնձոր, հետևաբար, ըստ եղանակային պայմանների, վերամշակվում և պահածոյացվում է, որոշակի մասը վաճառվում է հանրապետության շուկայում, իսկ մի մասն էլ՝ արտահանվում : Կարբիում գործում են նաև վերամշակման երեք արտադրամասեր՝ ‹‹Թամարա ֆրուտ››, ‹‹Կարբի ֆրուտ›› և ‹‹Իշխան›› ՍՊԸ-ն, որոնք ևս ապահովում են մոտավորապես 300-350 սեզոնային աշխատատեղ: Արտագնա աշխատանքի մեկնողների թիվը շատ քիչ է՝ ողջ բնակչության 1-2 տոկոսը: Ունենք նաև Երևան քաղաքում աշխատող մարդիկ:

-Գյուղում որքանո՞վ են լուծված խմելու, ոռոգման ջրերի, ասֆալտապատման, փողոցային լուսավորության, աղբահանության խնդիրները:

2012թ.-ից ես Կարբի համայնքի ղեկավարն եմ  և յուրաքանչյուր տարի բնականոն աշխատանքներ ենք իրականացրել: Օրինակ  այս մեկ տարվա ընթացքում կատարել եմ բազմաթիվ աշխատանքներ, կփորձեմ ավելի հակիրճ նշել ամենից կարևորները: 20 կմ ասֆալտապատման աշխատանքներ ենք իրականացնել դեպի այգիներ տանող ճանապարհին, մնացած բոլոր փողոցները բարեկարգվել են, խճալցվել: Մանկապարտեզ նախորդ տարի ամբողջովին վերանորոգվել է: Որպես երիտասարդ համայնքի ղեկավար, մշտապես մեծ ուշադրություն եմ դարձնում տուրիզմի զարգացմանն ու ցանկանում եմ էլ ավելի խթանել  համայնքում տուրիզմի ոլորտի զարգացմանը: Տուրիզմի բնագավառում կատարել ենք մեծ ներդրում,տարեկան մոտ 25.000 տուրիստ է այցելել  մեր համայնք: Կատարել ենք 4-5 միլիոն դրամի ներդրում գյուղատնտեսական ոլորտում, կաթիլային ոռոգման զարգացման և ցանցապատումների համար: 
  10 հեկտար տարածքի վրա, ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ,  արդեն իսկ հիմնվել է խնձորի այգի, իսկ այս տարվա ընթացքում նախատեսվում է հիմնել ևս 20 հեկտար տարածքով ծիրանի և կեռասի այգի: Ընդհանուր ներդրումային ծրագիրը գնահատվում է 3 մլն դոլար: Կարեն Կարապետյանը ողջունել է ռուսաստանաբնակ գործարարի ներդրումային ծրագիրն ու հայտնել կառավարության աջակցությունը նման ծրագրերի իրականացմանը: Այցի շրջանակներում էլ ստացա իմ աշխատանքների գնահատականը վարչապետի կողմից, պատվոգիր որպես ՝ լավագույն ներդնող համայնքների զարգացման ճանապարհին: 

 Համայնքի մաքրությունը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է, համայնքը համալրվել է աղբամաններով: Գյուղն ամբողջովին գազաֆիկացվել է, նոր մուտք է կառուցվել, 20կմ ճանապարհ է կառուցվել, ներհամայնքային ճանապարհ, խմելու ջրագիծ, մակույթի տուն, նոր ժամանցային վայր ենք կառուցել, նոր տեխնոլոգիաներով հագեցած: Դպրոցը վերանորոգվել է մասնակի, իսկ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տանիքն արդեն իսկ վերանորոգված է: 

Կառավարության հրատապ ծրագրերի շրջանակներում ի՞նչ աշխատանքներ են կատարվել Կարբիում:

-Հանրապետության մասշտաբով, հպարտորեն կարող եմ նշել, որ այդ շրջանակներում  որևիցե ծրագրեր չեն իրականացվել համայնքում:  Միայն մի տարի ժողովուրդը տուժել էր կարկտից, օգնություն է տրվել՝  հողի հարկի և ոռոգման ջրի վարձավճարի համար:

 Իմ  ծրագրերի հիմնական շեշտը հենց տուրիզմի վրա է դրված, որովհետև բոլոր առումներով ունենք այդ պոտենցիալը: Կարբիի ձորն ամբողջովին վերածվել է հանգստի գոտիների, նաև նոր տուրիստական վայրեր են կառուցվել: Համագործակցում ենք Ֆրանսիայի Լիոն նահանգի ամենամեծ տուրիստական ընկերության հետ: Մյուս փուլում, քանի որ Քասախ գետն անցնում է Կարբիի միջով, նպատակ ունենք զարգացնել ջրային մարզաձևերը՝ սերֆինգը. այդպիսի բան Հայաստանում դեռևս չկա և մենք կլինենք միակը:

Mnews.am

kotayk

Լրահոս