13 Ապրիլի, 2018

Գեղարքունիքի մարզի խոշորացված Ճամբարակ քաղաքում,  նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրողների մեծամասնությունն իր վստահության քվեն տվեց Վազգեն Ադամյանին: Չնայած բազմաթիվ ենթադրություններին ու կանխատեսումներին, թե` այս ընտրատեղամասում աննախադեպ թվով թեկնածուներ պիտի գրանցվեին, առաջադրված թեկնածուները երկուսն էին՝ գործող քաղաքապետ  Յուրի Ավալյանը և նախկին ավագանու անդամ Վազգեն Ադամյանը: Արդեն իսկ ակնհայտ էր, որ այս ընտրատարածքում ևս իր գործուն ներգործությունն էր փորձում  ունենալ Գեղարքունիքի մարզի նախկին  մարզպետ՝ Ռաֆիկ Գրիգորյանը, ով պաշտպանում է գործող քաղաքապետի՝ Յուրի Ավալյանի շահերը:

Mnews-am-ի լրագրողը  Ճամբարակ կատարած այցի շրջանակներում հանդիպեց քաղաքի նորընտիր ղեկավարի հետ, ով ներկայացրեց կատարած և կատարվելիք ծրագրերը:

Պարոն Ադամյան, ինչպիսի՞ աշխատանքներ եք արդեն հասցրել իրականացրել:

-Ընտրվելու հաջորդ օրվանից արդեն աշխատանքներս սկսել եմ, ճանապարհների հարթեցմամբ, ինչպես նաև աղբահանության կանոնակարգման աշխատանքներ ենք տարել, խմելու ջրի հետ կապված մի քանի գլոբալ խնդիրներ ենք լուծել, անձնական միջոցներով շատ փոքր ու միջին աշխատանքներ ենք արել, չեմ ուզում մանրանալ որքան կենցաղային խնդիրների լուծում ենք տվել: Մշակութային կյանքը մեզ մոտ բարվոք վիճակում չէ, նույնիսկ Ամանորին տոնածառ չի դրվել, բայց այս տարի շատ լավ Նոր տարի ենք նշել, այնքան գնահատված էի ինձ զգում միջոցառման ժամանակ, որ ստացա բնակիչների կողմից ոգևորիչ խոսքերը: Գարնանամուտին համընթաց վերսկսեցինք մեր աշխատանքներն իրականացնել, կարելի է ասել նոր եռանդով  և թիմով կաշխատենք: Այնպես չէ, որ ես ինձանից դեռևս շատ գոհ եմ, ոչ դեռ շատ անելիքներ ունենք:

                  Մեր աղբավայրը որ տեսնեք, ահավոր վիճակում է: Համագործակցում ենք չինական կազմակերպության հետ, աղբի վերամշակման վերաբերյալ: Որպես սահմանամերձ համայնք, առավել ևս արդեն խոշորացված տարբերակով, պետք է կառավարության և ողջ հանրապետոթյան ուշադրության կենտրոնում նաև մենք լինենք: Առանց այն էլ ապրիլյան դեպքերից հետո արտագաղթը մեծացել է, միշտ կոչ եմ անում արտադրություն հիմնել, ստեղծել աշխատատեղեր, կանանց համար չունենք աշխատանք, կանայք ավելի աշխատասեր են և աշխատատեղ ունենալու դեպքում կունենանք մեծ արդյունքներ:

Իմ ընկերությունը մշտապես իմ կողքին է, ես շատ շնորհակալ եմ նրանց մշտապես կողքիս լինելու համար: Մեր տարածաշրջանում  մեծ հնարավորություններ ունեցող մարդիկ քիչ են, հետևաբար մեզ մոտ առաջընթացը մի փոքր դանդաղ կգրանցվի: 2.6կմ արդեն լուսավորություն  է արվել, նոյեմբերից մինչև այսօր և արվել է առանց բյուջեից գումար վատնելու: Բյուջեն մերը չէ, այն ժողովրդինն է, մենք իրավունք չունենք անիմաստ վատնել: Ինձ առաջնահերթ մտահոգում է իմ անունը, նյութականը երկրորդական է:

-Մինչև տարեվերջ ինչպիսի՞ աշխատանքներ եք իրականացնելու:

-Թանկարժեք մշակաբույսերի մշակում ենք ծրագրավորել փորձնական 50հա իրականացնել: Մեզ մոտ ոռոգման ջրի խնդիր ունենք, մեզ մոտ չենք կարող կարտոֆիլ արտադրել, մերը կողմից մշակած կարտոֆիլը մրցակցային չէ: Բրոկոլիի մշակությունն ենք փորձում զարկ տալ, հուսանք կստացվի, իսկ մշակված կարտոֆիլն անվճար հիմունքներով կտրամադրվի մեր մանկապարեզներին: Արդեն մեկ մանկապարտեզ ենք բացել Մարտունի-Գետիկ համայնքում, Word Vision կազմակերպության համաֆինանսավորմամբ, իսկ Թթու ջուր համայնքում նախատեսվում ենքավելի մեծ մանկապարտեզ կառուցել,  ցանկանում ենք սեպտեմբերի 1-ին բացումն անել: Երկու գազել ենք պատվիրել մանկապարտեզի երեխաների համար, յուրաքանչյուր դայակ կվերցնի երեխային ծնողից և կրկին կճանապարհի տուն: Մանկապարտեզի բոլոր տարեց կադրերին աշխատանքից հեռացրել եմ, պետք է երիտասարդ լինի, 63 տարեկան կինն ունենալով մեծ վաստակ և լինելով լավ մարդ, նույն հոգով և ուշադրությամբ չի կարող շփվել երեխայի հետ, որքան երիտասարդը: Այս տարի երաժշտական դպրոցի 50 ամյակն է, ով որ հիմնադրել է նա այսօր ճակատագրի բերումով Ֆրանսիայում է, ուզում ենք հրավիրել մեծ միջոցառում կազմակերպել: Շատ մեծ գործեր կան անելու երաժշտական դպրոցի շենքում: Եթե նույնիսկ այս տարի չկարողանանք ավարտին հասցնել գործը, կթողնենք հաջորդ տարվան: Բացել ենք ըմբշամարտի, բոքսի խմբակներ, ճիշտ է չունենք համապատասխան պայմաններ և ֆինանս, բայց երեխաները մեզ մոտ էին եկել առաջնության մրցումներին մասնակցելու, դա արդեն իսկ պատասխանատու էր: Թեև այնքան է անելիքը , որ չեմ հասկանում երբեմն որտեղից սկսել, չունենք արարողությունների սրահ, սգո սրահ, մտածում ենք կազմակերպել և ստեղծել:

Երեխայի մեջ պետք է սերմանես սպորտը, եթե իր գիտակցության մեջ դա մնա, երբեք վատ տեսակ չի մեծանա, ընդհակառակը: 

Մեկամսյակի հետ կապված անակնկալներ մատուցեցինք մեր կին աշխատակիցներին, չէ՞ որ ուշադրության կարիք նրանք միշտ ունեն: Մեծ ծրագրեր ունենք տուրիզմի զարգացման բնագավառում, այստեղ ունենք Ախիոպարկի ծրագիր, մի քանի կազմակերպությունների ղեկավարները հավաքվել են մեկ ծրագրի շուրջ, մեր մի շարք համայնքերում կան պատմական վայրեր,եկեղեցիներ, որոնք պետք է ճիշտ և նպատակային մատուցվի աշխարհին:

Երջանկություն և բարօրություն եմ ցանկանում մեր երկրին: Իսկ ես որպես նորընտիր ղեկավար ամեն  ջանք ու եռանդ կգործադրեմ բնակիչներիս պահանջներն ու հոգսերը թեթևացնելու համար: 

kotayk

Լրահոս