6 Դեկտեմբերի, 2018

ՀՀ Աժ ընտրություններին մնացել են հաշված օրեր: Այս ընթացքում մասնակից գրեթե բոլոր ուժերն արդեն հասցրել են հանդիպումներ ունենալ ընտրողների հետ Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում: Իսկ հանդիպումների մարդաշատությունը, թեկնածուների կամ քաղաքական ուժերի ղեկավարների անձնական շփումները ընտրողների հետ թույլ են տալիս նաև ընդհանրացնող հետևություններ անել այդ ուժերի վարկանիշների մասին:
Այս առումով վստահորեն կարելի է պնդել, որ այս ընտրարշավի զուսպ և ստվերային քաղաքականություն և քարոզարշավ կատարողը կարծես ՀՀԿ-ն է:

ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների շարքերում կարող ենք հանդիպել ժողովրդի սերը և վստահությունը վայելող անձանց, ովքեր աշխատելով հանրային կառավարման ոլորտում տիրապետում են ամբոխավարության քաղաքականությանը: Արարատի մարզի թիվ 5 ընտրատարծքի ռեյտինգային թեկնածու Հրայր  Հակոբջանյանը աշխատում է որպես Լանջազատ համայնքի ղեկավար 2005 թվականից: Տարիներ շարունակ վայելել և իր վստահության քվեն է ստացել համայնքի բնակիչների կողմից:

Mnews.am-ի հետ զրույցում պատգանավորի թեկնածուն պնդեց, որ խորհրդարանական ընտրություններին սպասվող մրցապայքարում՝ ամեն ինչ անելու են որպեսզի ընտրութունները անցնեն հանգիստ եւ խաղաղ մթնոլորտում: Հարցին, համաձայն է՞ հնչող այն տեսակետների հետ, որ ռեյտինգային ընտրապայքարում կհաղթի նա՝ ով ուժեղ է, Հրայր Հակոբջանյանը հակադարձեց հետեւյալ կերպ.« Գիտեք այդ ուժեղ ասվածը՝ շատ հարաբերական է… Ուժեղ է այն մարդը՝ով կարողանում է թույլին օգնել: Այսինքն մենք պարտավոր ենք մեր ազգի մասին մտածել: Գուցե շատերին շատ հարմար է երկիրը լքել՝ թողնել ու հեռանալ: Եւ դրա հնարավորություններն էլ՝ ունենք բոլորս…,բայց մեր երկիրը պետք է շենացնենք այստեղ ապրելով»

– Պարոն Հակոբջանյան, հերթական անգամ կայանալիք ընտրություններին, առաջադրվել եք  ՀՀ կուսակցությամբ: 

-Ես նոր մարդ եմ այս կուսակցության մեջ: Կուսակցության գաղափարախոսությունները հարում  են մեր՝ կուսակիցներիս մտածելակերպին։ Ո՞նց կարող ես քայլել մի զանգվածի հետ, ում հետ ընդհանուր լեզու չես կարողանում գտնել, դա անմիտ է։ Մեր թիմում շատ հանգիստ և առողջ մրցակցություն է տիրում, թեև մեր դեպքում ընկերությունն ավելի առաջատար դիրքում է գտնվում։

– Բացի կուսակցության գաղափարախոսություններից, որպես՝ անհատ թեկնածու, ունե՞ք Ձեր ծրագրերն ու դիրքորոշումը։

 –Գաղափարախոսությունը մեկն է՝ թիմային աշխատանքի շնորհիվ հասնենք տեսանելի արդյունքի: Իհարկե անելիքներս շատ է լինելու, մասնավորապես այն դեպքում, երբ կուսակցության հանդեպ կա  հուսալքված և  անարժանահավատ մոտեցում : Պետք չէ բոլորին մի արշինով չափել, ի վերջո կուսակցության ներսում բոլորս էլ ունենք մեր կարծիքները, գաղափարները:

-ՀՀԿ  առաջադրել է առաջնային քայլեր, որոնք կփոխեն հանրության սոցիալ-տնտեսական կյանքը: Դրանցից որո՞նք եք Դուք առաջնային համարում թիվ 5 ընտրատարածքի ընտրողների համար:

– Բոլորն էլ ինձ համար առաջնային են, պարզապես անհրաժեշտ է, որ ընտրողները գիտակցեն, որ դրանք ապահովելու համար պետք է, որ ՀՀԿ-ն իր տեղն ունենա ԱԺ-ում, որպեսզի ամբողջությամբ կյանքի կոչի բոլոր դրույթները: Ի վերջո Հանրապետական կուսկցությունը միտված է գաղափարախոսության հիմքերով առաջ ընթանալու, ոչ թե զուտ խոսելու: Ինձ համար շատ խորթ արտահայտություն է, երբ տարբերակում են հին և նոր Հայաստան. Հայաստանը մեկն է, այ մեր հայրենիքն է: Ներկա իշխանությունների կողմից չորացված երկիրը կարծես նույն մթնոլորտում որևիցե զարգացման առաջ չի կանգնելու: Բոլոր  ծրագրերն էլ բխում են ժողովրդի շահերից, հասարակական պահանջից են ծնվել, և առնչվում են յուրաքանչյուրի առօրյա կյանքի հետ: Դրանք նախադրյալներ են՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, և պետք է ամեն ինչ անենք, որ լինենք իշխանություն և իրագործենք իրատեսական քայլերը:

-Դուք մշտապես վայելել եք ձեր համագյուղացիների վստահության քվեները և անընդմեջ ընտրվել համայնքի ղեկավար, ամեն դեպքում կցանկանայի լսել, ինչու՞ որոշեցիք առաջադրվել: 

-Սիրով կարող եմ փաստել իմ բնակիչների վստահությունը իմ հանդեպ, դա իսկապես ուժ է ռալիս, ավելի եռանդուն ապրելու և արարելու: Կարծում եմ պատգամավորի մանդատ ունենալով, բացի ծանրաբեռնվածությունից և կրկնակի խնդիրներ ունենալուց ուրիշ ոչինչ չես ունենա: Ամեն դեպքում պատասխանատու հայտարարություն էր առաջադրումս, առաջարկ ստացա և կրկին առաջադրվեցի:  

– Ընտրատարածքի խոշորացումը որքանո՞վ է դժվարացրել Ձեր՝ թեկնածուների քարոզչությունը։

– Թեկնածուներից շատերին ճանաչում եմ, մենք այդ խնդիրը չունենք, ով ձայն կտա մեզ՝ մեզ կտա, ով իրենց, ապա կընտրի նրանց։ Ոչ մեկի հետ, ոչ մի խնդիր չի ստեղծվել, աշխատում ենք ամեն մեկս մեր թիմի հետ։ Իսկ դժվարանալու մասով կասեմ, որ ներկայանալու ու նորը ներկայացնելու խնդիրը միշտ կա։  Թիմային  հանդիպումներ եմ ունենում, զրուցում՝ թե՛ անհատապես, թե՛ խմբերով: Որ բակն էլ մտնում եմ, գրեթե բոլորն ինձ ճանաչում են:  Մենք այս  ընտրություններից զատ, թեկնածուների և բնակիչների հետ շփվելու ենք, ամեն ինչ չպետք է քաղաքականացնել։ Մենք բոլորս իրար հարգում ենք, իրանք իրանց զանգվածն ունեն, մենք մեր։ Ժողովուրդ գալիս է մեր ծրագրերի լուսաբանումն է ուզում լսել , մենք պատրաստակամ բացատրում ենք։ Ես ջերմ եմ բոլորի հետ, իմ թիմի, հարևանի բարեկամիս հանդեպ, կարևորը հավատով ենք լցված միմյանց հանդեպ։ 

– Քաղաքական ինչպիսի՞ որակ եք ձեռք բերել ժամանակի ընթացքում:

-Ես ընտրվեմ, թե չընտրվեմ, նշանակություն չունի, եթե չընտրվեմ էլ, կշարունակեմ աշխատել համայնքի ղեկավարի պաշտոնում, շարունակելու եմ օգնել ժողովրդիս և օգտակար լինել։ Տեսակս փոխել չեմ կարող, անկախ կուսակցական պատկանելիությունից: Ես նույնն եմ, ինչ կայի Ինչ բնագավառում և որտեղ լինես, առաջին գործդ մարդ լինելն է։

Կո՛չ եմ անում մեր հայրենակիցներին, որ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ակտիվորեն մասնակից լինեն և իրենց ընտրությանն ապավինեն:

Mnews.am

kotayk

Լրահոս