Գոհ եմ երբ հիվանդն հասնում է արդյունքի

15

www.mnews.am-ի խմբագրությունն անընդհատ ստանում էր բժիշկ Հարությունյան Արշակին վերաբերող գոհունակության, երախտիքի խոսքերով նամակներ, որոնցից երկուսն ընտրեցինք և սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը: Հիվանդների կողմից ուղարկված նամակներն էլ հետաքրքրություն առաջացրեցին և որոշեցինք անձամբ զրուցել երախտիքի արժանի այդ բժշկի հետ. Կարճ, համառոտ զրույց, քանի որ բժիշկն  անչափ զբաղված էր և մեր հանդիպումը երկար չէր կարող տևել….

Հիվանդ – Շնորհակալություն իմ սիրելի բժշկին, որ կարողացավ կարճ ժամանակահատվածում լուծել խնդիրս… Անձամբ իմ խնդիրն այնքան էլ մեծ չէր, սակայն պրոֆիլակտիկ բուժումների տարին մի քանի անգամ այցելում եմ, և անգամ մեր ընկերների մեջ շատերը կան, ովքեր միշտ նրա բուժօգնությունից են օգտվում: Հիմնականում մաշկի հետ կապված խնդիրների համար ենք գալիս: Այնքան հոգատար բժիշկ է, որ անգամ եթե քաղաքից բացակայում ենք, ամեն ջանք գործադրում է որպեսզի մենք օնլայն տարբերակով իրեն տեղյակ պահենք մեր առողջության փոփոխության մասին: Արտասահմանում մի փոքր այլ է, հիվանդին տարբեր փորձարկումների ենթարկելուց հետո,հանկարծ պարզում են, որ իրենք ի վիճակի չեն բուժել տվյալ դեպքը, սակայն այստեղ մենք գտնում ենք մեզ հուզող հարցերի պատասխանները: Նշեմ մեր շփումը շատ ընկերական է, և ընդհանրապես բժշկի և հիվանդի հարաբերություն չէ:

 

   

Հիվանդ – Բժիշկ Հարությունյանից հոգաչափ շնորհակալ եմ, նրա օգնությամբ կարողացա վերականգնվել, երկար տարիներ ինձ անհանգստացնող պրոբլեմը կարողացավ կարելի է ասել ամբողջովին լուծել և այժմ կյանքս առանց իմ խնդիրների առավել հանգիստ է ընթանում…

– Բժիշկ Հարությունյան, ինչո՞ւմ է կայանում Ձեր գաղտնիքը. Դուք Ձեր բոլո՞ր հիվանադների հետ ունեք ընկերական ջերմ ու մտերմիկ հարաբերություններ:

– Պրոֆիլակտիկ փորձը բժշկի համար արհեստավարժություն է, որը մենք անընդհատ իրագործում ենք: Հիվանդը երբ օգնություն է խնդրում, բժիշկն ամեն ջանք պետք է գործադրի արդյուավետ բուժման ուղղին գտնելու, նաև հիվանդին սփոփելու համար: Չէ՞ որ նաև բուժման ուղղին գտնելու մեջ է, որ երբ հիվանդը վատատեսորեն վերաբերվի բժշկի միջամտությանն, ապա բուժումն այդքան էլ արդյուավետ չի լինի: Պետք է ընկերական շփումն անպակաս լինի, քանի որ դրա հիման վրա է կայանում մեր աշխատանքը: Կարևորում եմ նաև կոլեգաներիս հետ շփումը` երբ սկսնակ բժիշկ ես, ապա կայացման, ինքնահսատատման խնդիր ես ունենում, որին հասնում ես գործընկերներիդ օգնությամբ: Երբ արդեն կայացած բժիշկ ես, այդպիսի խնդիր չունես: Աշխատավայրում նախընտրում եմ, երբ տիրում է ջերմ աշխատանքային ու մտերմիկ մթնոլորտ:

    – Հիվանդների հաճախականության մասին ի՞նչ կասեիք:

– Այլ բժիշկների համեմատ ես առավել ծանրաբեռնված եմ հիվանդների այցերով: Ինձ մոտ բավականին լեցուն գրաֆիկ է: Սա ևս մարդկանց վստահության և ընկերական շփման արդյունք: Իբրև մասնագետ ես սիրում եմ իմ հիվանդներին, և անում եմ հնարավորինս ամեն ինչ, որ իմ հիվանդն անպայման լինի հնարավորինս առողջ, հոգեպես հավասարակշիռ վիճակում, և իր առօրյա հոգսերը զերծ լինեն առողջությանը վերաբերող հոգսերից, դա արդեն իմ` մասնագետի խնդիրն է… Գոհ եմ, երբ հիվանդը հասնում է արդյունքի:

 

 

 

 

 

Հարցազրույցը՝  Լիլիթ Խաչատրյան