«Ինձ համար ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ եզրույթը շատ օտար է»…Նորիկ Մովսեսյան

22
  • 2002 թվականի կայացած ՏԻՄ ընտրություններում Կոտայքի մարզի Արզական համայնքի ղեկավար ընտրվեց Նորիկ Մովսեսյանը, ով հատուկ պարտաճանաչությամբ ու հաստատակամությամբ ձեռնամուխ է եղել հարազատ գյուղն ավելի բարեկեցիկ դարձնելու գործին։ Ով մեծ հպարտությամբ ներկայացրեց բնակավայրը. Բարեկեցիկ, մաքուր, լուսավոր, հյուրընկալ գյուղ է: Mnews-am-ի լրագրողի հետ ունեցած զրույցում Նորիկ Մովսեսյանը ներկայացրեց, թե ի՞նչ հիմնախնդիրներ ունեն, ի՞նչ աշխատանքներ են տարվում դրանց լուծում տալու համար, հետագայի ի՞նչ ծրագրեր կան, ինչպես նաև շուտով կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասով:

    -Պարոն Մովսեսյան ի՞նչ ճանապարհ եք անցել, մինչև համայնքապետի պաշտոն զբաղեցնելը:

    -1978-1983 թթ. ուսանել եմ Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում: Իսկ արդեն աշխատանքային գործունեություն տարաբնույթ է եղել՝ 1997-1999թթ.-ոռոգման ջուր օգտագործողների «Արզական» սպասարկման ընկերության նախագահ, 1999-2000թթ.Կենտրոնական «Էլ. ցանցեր» ՊՓԲԸ Չարենցավանի մասնաճյուղ՝ էլ. մանտյոր, իսկ արդեն 2002թ. Արզական համայնքի ղեկավար, որտեղ մինչ այժմ ղեկավարում եմ:

    -2002 թվականից ղեկավարում եք համայնքը, կներկայացնե՞իք համայնքում կատարած աշխատանքներից:

    – Համայնքում գործում է միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, արվեստի դպրոց, մշակույթի տուն:Հետևյալ բոլոր հաստատությունները մեր ուժերին ներածին չափով փորձել ենք դարձնել բարվոք և մեր երեխաների համար հասանելի: Ունենք մարզական հաստատություն՝ ֆուտբոլի ուղղվածությամբ:

    Խոսենք գյուղի բնակիչների մշակութային առօրյայի, մանկապատանեկան ժամանցի մասին, ինչո՞վ են իրենց օրը լցնում վերջիններս։

    -Ունենք մշակույթի տուն, որտեղ գործում են տարբեր խմբակներ, ունենք երաժշտական դպրոց, որտեղ ուսանում է 50 երեխա։ Մշակութային կյանքը մեր համայնքում ակտիվ է, երեխաները սիրով հաճախում են տարբեր խմբակներ, ունեն զգալի հաջողություններ։

    -Ինչո՞վ է զբաղվում համայնքի բնակչությունը:

    – Գյուղացին անմասն չի մնում գյուղական գործերից՝ անասնապահությունից,հողագործությունից, պտղաբուծությունից: Համայնքում կան մի շարք հանգստյան գոտիներ, որոնք իրենց հերթին աշխատատեղերի քանակն են ընդլայնում և գոնե գյուղացին փորձում է իր գյուղում հաց վաստակել:Հանգստյան տների առկայությունը բավականին դրական է Արզականում անդրադառնում,ուրախ եմ ,որ համայնքում աշխատատեղերի խնդիր է լուծվում:

    – Պարոն Մովսեսյան շուտով ՏԻՄ ընտրություններ են, ի՞նչ կասեիք այդ մասով, ունեք առաջադրված թեկնածու:

    -Եթե շատ անկեղծ լինենք ես չորս տարի առաջ հայտարարել եմ, որ էլ չեմ առաջադրվելու, թող մեր երկրում ձևավորվի այնպիսի մի մշակույթ, երբ մարդ իր հոժար կամքով կառաջադրվի կամ ընդհակառակը, իր աթոռը կզիջի ավելի երիտասարդ կադրերի: Ես հակված եմ, որ այդ հայտարարությունը հաստատվի, սակայն որքան էլ կոռեկտ չլինի այս արտայատությունս, բայց երբեմն զոհ գնալով գյուղացուդ, բարեկամիդ հորդորներին, ստիպված ես լինում չհեռանալ պաշտոնիցդ: Ինձ համար ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ եզրույթը շատ օտար է: Իսկ թեկնածուի մասով դեռևս ոչինչ ասել չեմ կարող: Ամեն ինչ ժամանակը ցույց կտա:

    -Ինչպե՞ս կվորակեիք ՏԻՄ ընրտրությունների գաղափարախոսությունը: Նոր համայնքապետ նոր աշխատանքներո՞վ, թե՞ գործող համայնքապետի ուժերի ամրապնդում:

    -Երկու գաղափարախոսությունն էլ կա և՛ նոր համայնքապետի ի հայտ գալը, և՛ գործողի դիրքերի, ինչու ոչ նաև ուժերի ամրապնդումը: Ես կկրկնվեմ, բայց աթոռները նոր կադրերին՝ երիտասարդությանը պետք է վստահել, նրանք առավել եռանդուն կարող են աշխատել:

    -Ինչպե՞ս եք վերաբերում համայնքների խոշարացմանը:

    -Առաջնայինը որպես ֆինանսական և մի շարք ծրագրերի իրականացման առթիվ իմ դրական կարծիքն եմ հայտնել: Մեդալի երկու կողմն էլ պետք է նայել, ամեն դեպքում բացասականը քիչ կլինի, ես վստահ եմ:

    -Ինչպիսի՞ պատմական վայրեր կան համայնքում:

    -Հոգևոր կառույցներից կարող եմ նշել Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին` կառուցված 12-րդ դարում։ Իսկ պատմամշակութային հուշարձաններ ՝ Անհայտ զինվորի հուշարձան կառուցված 1963-64թթ:

    -Պարոն Մովսեսյան մամուլում մեծ արձագանք գտած՝ Ձեր և Ձեր տեղակալի դեմ առաջադրված մեղադրանքի մասով ի՞նչ կասեիք:

    -Յուրաքանչյուրն էլ ունի սխալվելու և զղջալու իրավունք: Մենք կարևորը գիտակցել ենք դա:

    Որքա՞ն է կազմել պետության կազմած վնասը, որը վերականգնել եք, եւ արդյո՞ք այս աղմուկը կապ ունի առաջիկայում համայնքի ղեկավարի ընտրություններ հետ:

    – Այդ թիվը ինձանից մի լսեք, թող համապատասխան կառույցները հրապարակեն, իրենցից իմացեք: Ծիծաղելի թվի մասին է խոսքը, մարդու վարքաբեկելու լավ մեթոդ են գտել, մենք էլ ընդունում ենք այդ ամենը: Չի բացառվում, որ ընտրությունների հետ կապված լինի: Գնահատականներ չեմ ուզում տալ: Ինչի հետ ուզում են կապեն: Սա մեր իրականությունն է, ես երկրից նեղացած չեմ: Անկախ էն բանից՝ կաշխատեմ, կառաջադրվեմ կմնամ, թե՝ չեմ մնա, Հայաստանի համար ես պատրաստ եմ ամեն ինչ անելու: Կա հանցագործություն, կա գողություն, թեկուզ լինի գյուղապետ օրենքի առաջ պետք է պատասխան տա, սա իմ սկզբունքն է:

    Ինչպիսի՞ն է գյուղապետարանբնակիչ և գյուղապետարանմարզպետարան փոխադարձ կապը։

    -Գյուղապետը նույն գյուղացին է, բայց նա ունի պարտականություններ` գյուղացիների խնդիրները վերհանելու, դրանք ավելի բարձր ատյաններին հասցնելու և գյուղացուն ծառայելու ու աջակցելու։ Ինչ վերաբերում է Արզական-Կոտայքի մարզպետարան կապին, ապա պետք է ասեմ, որ փոխադարձ կապի մեխանիզմն աշխատում է շատ արդյունավետ կերպով։ Յուրաքանչյուր գյուղապետ և բնակիչ գիտի, որ եթե դիմի Կարո Գուլոյանին, ապա իր խնդիրն անպայման արդարացի և շուտափույթ լուծում կստանա։ Մարզպետ Կարո Գուլոյանը մարդ է, ով իրոք պատկերացնում է ժողովրդի խնդիրները, ով մշտապես ժողովրդի կողքին է..

    Ես կուզենամ, որ մեր գյուղում ոչ մի խնդիր չլինի, ամեն ինչ սահուն լինի, ի վերջո ունեմ գյուղի համար կատարած աշխատանք, դա կգնահատվի լավ թե վատ արդեն էական չէ:Ընտրություններից հետո պարզ կլինի:

    Խնդիրներով ,թե առանց խնդիրների,  հոգսաշատ ,թե անհոգ՝Արզականն ապրում է հայկական սովորական գյուղի իր սովորական առօրյան։Բոլոր սովորական հայ մարդկանց նման արզականցիներն էլ հարսանիքներ են անում, ծնունդ ու կնունք նշում, և երբեք չեն մոռանում այցելել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանին ՝հարգանքի տուրք մատուցելու իրենց զոհված համագյուղացիների հիշատակին։Չէ՞ որ այսօրվա խաղաղ գոյության գինը նրանց կյանքն է եղել…