21 Դեկտեմբերի, 2016
քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հաշմանդամության կարգ տրամադրելու պատրվակով Արագածի տարածաշրջանի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախկին բուժվիճակագրի կողմից տարբեր անձանցից խարդախությամբ գումար հափշտակելու մի շարք դեպքեր։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ani Product
Ani Product

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Արագածի տարածաշրջանի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի բուժվիճակագիր Գ. Մելքոնյանը, 2014թ. հունվարի 1-ին աշխատանքից ազատվելուց հետո, շարունակել է ներկայանալ որպես աշխատակից և մարզի 10 բնակիչներից, վերջիններիս հաշմանդամության կարգ տրամադրելու, դրա ժամկետը երկարացնելու և կարգից չզրկելու համար, պահանջել և ստացել է տարբեր չափերի գումար: Ըստ նախաքննության տվյալների՝ կաշառքի պատրվակով պահանջված գումարի չափը տատանվել է 41.000-81.000 դրամի սահմաններում։

Քրեական գործով տուժող է ճանաչվել 10 անձ: Գ. Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (10 դրվագ) հատկանիշներով։

Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված կնոջ գործողություններից տուժել են նաև այլ անձինք, որոնք ստուգելու ուղղությամբ քննությունը շարունակվում է։

 

Լրահոս