Խուզարկություն՝ 31-ամյա տղամարդու մեքենայում․ պահախցիկում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Հարուցված քրեական գործի շրջանակներում, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները խուզարկել են 31-ամյա մի տղամարդու «Սուբառու» մակնիշի մեքենան։

Մեքենայի պահախցիկում հայտնաբերվել է պլաստմասե տարայով դեղնականաչավուն չորացած բուսական զանգված:

Նշանակվել է փորձաքննություն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։