8 Հոկտեմբերի, 2021

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն։ Այս մասին «Ազատությանը» հայտնել են գերատեսչությունից՝ առանց նշելու, թե ով է նման հաղորդում ներկայացրել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էր հայտարարել, որ երրորդ նախագահի՝ Բադեն-Բադեն այցերի վերաբերյալ «Փաստերի ստուգման հարթակ»-ի ուսումնասիրությունը իրավապահներին է ուղարկելու՝ խնդրելով դրանց տալ քրեաիրավական գնահատական՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածներով։

 

kotayk

Լրահոս