21 Հոկտեմբերի, 2021

Հեղինակ՝ Լևոն Սահակյան

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Լևոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Լոռեցյանի կալանքի գործով որոշումը Վերաքննիչ դատարանը, Բեկթաշյանի նախագահությամբ, հրապարակում է սեպտեմբերի 7-ին, սակայն այն պատրաստ է լինում հոկտեմբերի 18-ին: Որոշմամբ 0 անդրադարձ է կատարվել վերաքննիչ բողոքի անկյունաքարային հիմքին՝ «դատաքննության ընթացքում անձին կալանքի տակ պահելու պայման է հանդիսանում նախաքննության նյութերի ամբողջական (չֆիլտրված) առկայությունը»: Մնացած մասով նույնպես որևէ պատճառաբանություն չկա: Այլ կերպ՝ որոշման կայացման համար ընդհանրապես որևէ էներգիա, ռեսուրս կամ ժամաակ չի ծախսվել: Այդ դեպքում. ինչու՞ մեկ ամիս հետո: Ախր, մենք պիտի բողոքարկենք: Լավ չի, լավ չի, լավ չեք աշխատում…»։

 

 

 

kotayk

Լրահոս