18 Հունվարի, 2019

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ բավարարեց ՀՔԾ֊ի միջնորդությունը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելով։

Նշենք, որ միաժամանակ պաշտպանական կողմը միջնորդել էր գրավի դիմաց փոխել Քոչարյանի խափանման միջոցը եւ նրանք պնդում էին, որ առաջինը պետք է քննվի իրենց միջնորդությունը, սակայն դատարանը սկզբում քննության էր առել ՀՔԾ-ի միջնորդութունը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դեկտեմբերի 7-ին, երբ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նախկին նախագահին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել: Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի` վարույթ ընդունել-չընդունելու մասին, իսկ մինչ այդ նաև գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել էր հուլիսի 27-ին:

Քոչարյանը մեղադրվում է «Մարտ 1֊»ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։

kotayk

Լրահոս