25 Ապրիլի, 2020

Հրապարակ-ը գրում է .

Քիչ առաջ տեղեկացանք որ «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվել է, դատարանը բավարարել է վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը:

Առուստամյանի պաշտտպան Հովիկ Սուքիասյանը Հրապարակին ասաց, որ արդեն ծանոթացել է դատարանի որոշմանը, այն համարում է չպատճառաբանված, որովհետև, ըստ Սուքիասյանի, որևէ հիմք նշված չէ: Պաշտպանն ասաց, որ անպայման բողոքարկելու են դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Առուստամյանի պաշտպանը մի փոքր փակագծեր էր բացել, թե ինչում են նրան մեղադրում: Նա ասաց, որ ըստ էության Առուստամյանը քրեական հետապնդման է ընթարկվում տոկոսով փոխառությամբ տված գումարների տոկոսները հետ չստանալու համար.

«Մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով, իմ գնահատմամբ՝ մեղադրանքը հանգում է նրան, որ տոկոսով փոխառության տված գումարների տոկոսները տարիներ շարունակ Սեդրակ Առուստամյանը չի ստացել: Այսինքն՝ մարդուն մեղադրում են, թե դու ինչու տոկոսով փոխառության տված գումարների տոկոսները չես ստացել»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ այլ մանրամասներ չի կարող հրապարակել, քանի որ նախաքննական գաղտնիք է:

kotayk

Լրահոս