10 Սեպտեմբերի, 2021

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի քրեական գործով դատավարությունը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ:

Քննարկում են խափանման միջոցի հարցը: Պաշտպանական կողմը կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացրել՝ նվազագույն շեմ առաջարկելով 20 մլն դրամը:

Ամբաստանյալ Առուշանյանը չի ներկայացել դատարան: Պաշտպանները ընթերցել են նրա էլեկտրոնային դիմումը, ըստ որի՝ Առուշանյանը վատառողջ է և դժվար է հաղթահարում Գորիս-Երևան ճանապարհը:

Գորիսի քաղաքապետը մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելու, կազմակեպրելու և օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, կազմակերպելու կամ օժանդակելու համար:

kotayk

Լրահոս