ԱԱԾ-ն հերքում է թուրքական զինուժի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ տարբեր լրատվամիջոցների կողմից տարածվող և Հայաստանի Հանրապետություն՝ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Հերքելով այդ տեղեկությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվություններին, ցուցաբերել զգոնության, իսկ չճշտված լուրեր տարածողներին կոչ է անում զերծ մնալ այդօրինակ գործելաոճից: