Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը պաշտոնանկ է արվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որը 4 ամիս լռում էր գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովի ճակատագրի մասին, հայտարարել է, որ նա ազատվել է պաշտոնից և տեղափոխվել է պահեստազոր: Այս մասին նշում է «Թուրան» գործակալությունը:

Նշվում է, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմի օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ չի արձագանքել այն հարցերին, թե ուր է գնացել ԶՈւ գլխավոր շտաբի պետը, եւ չի մեկնաբանել նրա հեռացման մասին լուրերը:

«Մինչդեռ ռազմական աղբյուրները հայտնել են, որ Սադիգովը պաշտոնանկ է արվել պատերազմի հենց սկզբում: Պատճառն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դժգոհությունն է, ով գլխավոր շտաբի ղեկավարին քննադատել է բանակում տիրող իրավիճակի մասին ոչ ադեկվատ զեկույցի համար»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ: