Ադրբեջանի նախագահի հայտարարությունները մեզ համար հիմք չեն հանդիսանում, այլ ավելի են բարձրացնում մեր զգոնությունը. Էդվարդ Ասրյան

Ադրբեջանի նախագահը կարող է հայտարարել այն, ինչ ինքը կամենում է, բայց դա իրականությանը չի համապատասխանում, դա խեղաթյուրված պատմություն է: Այս մասին Ազգային ժողովում կայացած սահմանային իրավիճակի հետ կապված դռնփակ քննարկումից հետո հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը:

Ani Product

«Նրա հայտարարությունները մեզ համար հիմք չեն հանդիսանում, այլ ավելի են բարձրացնում մեր զգոնությունը։ Իր քաղաքական հայտարարության ներքո մեր դիրքերում պատրաստ ենք ետ մղելու նրա ցանկացած կազմակերպված, սադրիչ գործողությունը»,- հավելեց Էդվարդ Ասրյանը։

Ani Product

Անդրադառնալով ՊՆ նախարարի այն հայտարարությանը, որ ուժի գործադրմամբ ինչ-որ պահի մեր տարածքներն ազատելու ենք հակառակորդի ներկայությունից, գեներալ-մայորն ասաց.

«Պաշտպանության նախարարի հայտարարությունը մարտական խնդիր է ԶՈՒ-երին, այդ խնդիրը պլանավորում ենք։ Ունենք համապատասխան ծրագրեր, իսկ ժամկետների վերաբերյալ ես իրավասու չեմ դա ներկայացնելու»։