19 Մայիսի, 2017

Ազգային ժողովը քիչ առաջ ընտրեց ՀՀԿ-ի և «Ծառուկյան դաշինքի» կողմից առաջադրված երեք փոխնախագահներին:

Ani Product

ԱԺ փոխնախագահի պաշտոնին առաջադրվել էին ՀՀԿ խմբակցությունից Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Միքայել Մելքումյանը:

Ani Product

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց արդյունքները:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Ըստ նրա՝ քվեարկությանը 105 պատգամավորներից մասնակցել է 100-ը: Էդուարդ Շարմազանովի օգտին քվեարկել է 84 պատգամավոր, 13-ը դեմ է եղել նրա թեկնածությանը, եղել է 3 անվավեր քվեաթերթիկ:

ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնին ընտրված Արփինե Հովհաննիսյանին կողմ է քվեարկել 73 պատգամավոր, 22-ը դեմ է եղել: ԱԺ-ում «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Միքայել Մելքումյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր և 29-ը դեմ է եղել, 6 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց նորընտիր փոխնախագահներին, նաև շնորհակալություն հայտնեց նախորդ գումարման ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին:

Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց Գալուստ Սահակյանին և նրան հանձնեց հուշանվեր. «Որ Գալուստ Սահակյանն ամեն անգամ հիշի, որ եղել է ԱԺ-ի արժանի նախագահ»,- ասաց նա:

ԱԺ նորընտիր Փոխնախագահները շնորհակալություն հայտնեցին վստահության համար՝ հավատացնելով, թե իրենց ելույթների սկզբունքներին հավատարիմ են լինելու:

Լրահոս