9 Օգոստոսի, 2020
Ախալքալաքում հատուկ ջոկատայիններ և ոստիկանական ուժեր են կուտակվել: Սամցխե-Ջավախքի նահանգապետի խոսքերով իրավիճակը վերահսկելի է: Երեկ Ախալքալաքում տեղի ունեցած բախումների փաստով Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննությունն է սկսել Քրեական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով:

«Ցավոք սրտի, այսօր Ախալքալաքի կենտրոնում տեղի է ունեցել կրիմինալ իրադարձություն, մահացել է մեկ երիտասարդ, որից հետո էլ շարունակվել է գործողությունները, և այրվել է 4 տուն և 1 հյուրանոց։ Այս պահի դրությամբ ավելանում են ոստիկանության ուժերը, ինչպես նաև հատուկ ջոկատայինները։ Իրավիճակը հսկվում է, ժամ առ ժամ ավելացնում ենք ոստիակնության ուժերը, և ոստիկանությունը փորձում է հանգիստ ապահովել քաղաքում»,-JNEWS-ին ասաց Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեյսիկ Ամիրանաշվիլին, որը այս պահին գտնվում է Ախալքալաքում։

Ani Product

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, քաղաքի կենտրոնում Կուլիկամ գյուղից մի երիտասարդ է սպանվել:

Ani Product

Երիտասարդների միջև բախում է տեղի ունեցել, որից հետո սպանված երիտասարդի հարազատները այրել են կրակողի տունը և հյուրանոցը, ինչպես նաև կռվի մասնակիցներից մի քանիսի տները:

JNEWS-ի տվյալներով, այս պահի դրությամբ Ախալքալաքում հրկիզվել է 4 տուն և հյուրանոց:

Ավելի վաղ, Ախալքալաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ա. Թորոյանը Jnews-ին տեղեկացրել էր, որ հիվանդանոցն ընդունել է մի վիրավորի, և մի երիտասարդի, որը մահացած է եղել:

Ախալքալաքում տեղի ունեցած կռվի և ավերածությունների փաստո Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննությունն է սկսել Քրեական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով:

Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածը ենթադրում է կանխամտածված սպանություն, իսկ 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը` ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութերի ապօրինի ճանապարհով ձեռքբերում, պահում և կրում:

Աղբյուրը՝ JNEWS

 

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս