10 Հուլիսի, 2018

Հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։

Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։

Շնորհակալությունս եմ հայտնում Երևանի ավագանու իմ գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար»,– ասված է Տարոն Մարգարյանի ուղերձում։

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերի 15-ից: Նա Երևանի քաղաքապետ է ընտրվել Երևանի ավագանու կողմից՝ փոխարինելով հրաժարական տված Կարեն Կարապետյանին:

 

Լրահոս