3 Փետրվարի, 2022
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման փուլերի ժամանակացույցի մասին պայմանագրի ձեւը:

Ներդրումային ծրագիրը միտված է հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը: «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը կիրականացվի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում: Ընկերությունը Եղիպատրուշ գյուղում նախատեսում է հիմնել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր։

Ani Product

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ ամեն ինչ արվելու է, որ հաջորդ տարի լեռնադահուկային ավանը սկսի աշխատել: Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ այսօր «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ընկերությունը պայմանագիր է կնքել ավստրիական Doppelmayr ընկերության հետ՝ €24 մլն արժողությամբ ճոպանուղու ձեռքբերման համար:

Ani Product

Անդրադառնալով ներդրումային ոլորտին ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախորդ տարվա առաջին 10 ամիսների վիճակագրության համաձայն օտարերկրյա ուղիղ ներդրումների բավական տեսանելի աճ է արձանագրվել. «Իհարկե, բացարձակ թվով այն նշաձողը չէ, որը մենք դրել ենք, բայց, այնուամենայնիվ, դինամիկան կա եւ պետք է օգնենք, որ այն շարունակվի»:

Լրահոս