17 Հունիսի, 2017

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է հրապարակել այն մասին, որ օրեր առաջ Գյումրիում աղմկալի ծեծուջարդ է եղել՝ Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքով վերջերս ԱԺ պատգամավոր ընտրված Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ս. Ղուկասյանը իրենց պատկանող, բայց վարձով տրված գազալցակայանում ծեծել է «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն:

Ani Product

Armtimes.com-ին պարզ դարձավ, որ Վարդան Ղուկասյանին պատկանող գազալցակայանը վարձակալական հիմունքներով արդեն երեք ամիս է օգտագործում է «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը: Թեեւ շրջանառվում են նաեւ տեղեկություններ, որ Աղասի Ջանոյանի քրոջ որդին աշխատում է տեսուչ գազի գրասենյակում եւ գնացել է նշյալ գազալցակայան ծախսված գազի գումարը ստանալու, ինչի պատճառով ենթարկվել է ծեծի:

Ani Product

ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից armtimes.com-ին փոխանցեցին, որ գազալցակայաններից մեկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Գյումրու ոստիկանության «Մուշ»-ի բաժնում տեղեկություններ են հավաքվում: Մեր աղբյուրները փոխանցեցին, որ քիչ առաջ Աղասի Ջանոյանը հրավիրվել է ոստիկանության Մուշի բաժին:

Armtimes.com-ը դեպքի առնչությամբ զրուցեց ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ: Նրա հետ ունեցած մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:

– Պարոն Ղուկասյան, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է հրապարակել այն մասին, որ Ձեր որդին ներգրավված է եղել ինչ-որ կռվի մեջ: Ճի՞շտ է:

– Ասենք, որտեղի՞ց են հիմքը վերցրել, հիվանդանոց դիմածներ կա՞ն, հայտարարություն կա՞: Հիմա, որ մեկը գրի «Ժողովուրդ» օրաթերթի տերը բռնաբարություն է արել, բոլորդ մի անգամից վերցնելու եք եւ գրե՞ք: Օդի մեջը լսել ու գրել են, ինչքա՞ն կարելի է: Էդ անձնավորությունների մասին, որ գրում եք՝ դրանք իմ տան տղեքն են, իմ հարազատներն են, իմ մոտիկներն են: Այդ մարդիկ մեզ են պաշտպանել (ընտրություններում-խմբ) դրա համա՞ր են այսպիսի բաներ գրում: Վերջացավ էլ նման հիմար տեղեկությունների չեմ արձագանքում: Դա հերթական հիմարությունն է:

 

Լրահոս