24 Օգոստոսի, 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, կեսգիշերին, անհայտ անձի կողմից դանակահարվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության մայոր Հակոբ Մկրտչյանը։

Ani Product

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս Մասիսի հիվանդանոց է տեղափոխվել եղբոր կողմից և պարզվել է, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Վիրահատությունը տևել է մի քանի ժամ, և բժիշկները հեռացրել են նրա փայծաղը և վիրահատել են թոքը։

Ani Product

Դեպքը տեղի է ունեցել Նորագավիթում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել, երբ Հ. Մկրտչյանը փորձել է կանխել վիճաբանությունը և այդ ժամանակ դանակահարվել է։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նա ոստիկանական համակարգում համարվում է գործի նվիրյալ, պրոֆեսիոնալ կադր և դրական է գնահատվում ոչ միայն գործընկերների ու բարեկամների, այլ նաև ընկերների ու հարևանների կողմից և նա վերջերս է ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել նշված պաշտոնին։

Մինչ այդ, այդ պաշտոնում աշխատում էր Արթուր Վանոյանը, ում իր մասնագիատական գործունեության ժամանակ սպանել էր ՊՊԾ գունդ ներխուժած «Սասնա Ծռեր»-ի անդամներից մեկը։

Մանրամասները՝  shamshyan.com  կայքում

Լրահոս