25 Հուլիսի, 2018

Տնտեսագետը և կառավարման հարցերով փորձագետն առաջարկում է վարչապետին վերացնել կադրային քաղաքականության սխալները։ Նա նաև խոստանում է ԱԱԾ-ին բազմաթիվ նոր նյութեր տրամադրել կոռուպցիայի մասին։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik.lՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց կառավարման հարցերով փորձագետ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը։

«Նորանշանակ պաշտոնյաները գրագետ երիտասարդներ են, սակայն նրանք չունեն կառավարման փորձ և խորհուրդներ լսել նույնպես չեն կարողանում։ Հենց նրանք են սաբոտաժի ենթարկում Փաշինյանի աշխատանքը և դանակ են խրում նրա թիկունքը», — հայտարարեց նա։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Փորձագետը Փաշինյանի ամենաանհեթեթ որոշումը համարում է Պետական վերահսկիչ ծառայության ղեկավարի պաշտոնում Դավիթ Սանասարյանի նշանակումը։ Նրա համոզմամբ` այդ կարևոր պաշտոնը կարող էր զբաղեցնել ավելի ծանրակշիռ մարդ` կառավարման ոլորտում աշխատանքի փորձով։

Դժգոհություն է առաջացնում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատանքը, ինչպես նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, որոնք, ինչպես կարծում է Արիստակեսյանը, գլուխ չեն հանում տնտեսությունից և չեն կարող լուրջ բարեփոխումներ անցկացնել։

«Նրանք չեն ցանկանում լսել հայ փորձագետների անվճար խորհուրդները, հրավիրում են Աճեմօղլուն և պատրաստ են վճարել նրան։ Դա անհեթեթություն է», — ասաց նա։

Փորձագետը բազմիցս հաղորդել է տարբեր գերատեսչությունների խնդիրների, գործող կոռուպցիոն սխեմաների մասին, բայց նորմալ պատասխան չի ստացել։

Նա կոչ է արել Ազգային անվտանգության ծառայությանը խորհրդակցել իր հետ և համալրել բյուջեն 30 միլիարդ դոլարով, որը, նրա համոզմամբ, անօրինական կերպով երկրից դուրս են բերել պաշտոնյաները։

Հայաստանում նոր կառավարության իշխանության գալու առաջին օրերից ամենից շատը պախարակվել է կադրային քաղաքականությունը. պատասխանատու պաշտոններում նշանակվել են շատ մարդիկ, որոնք փորձ չունեն։

 

 

Լրահոս