Ապագա համայնքը կունենա բարեկարգ մշակույթի տուն

Առաջիկա ծրագրերն ու նախագծումներն առավել հուսադրող ու ոգևորիչ են Արմավիրի մարզի Ապագա համայնքում: Համայնքի ղեկավար Պետրոս Ավագյանը  Mnews.am -ի հետ զրույցում ասաց, որ պաշտոնավարում է 2019թ-ից: Շուրջ մեկ տարվա ընթացքում բավականին  աշխատանքներ են կատարվել և այսօր էլ կատարվում են:

-Այսօր ծրագիր ենք իրականացնում,- նշեց պարոն Ավագյանը,- ամենակարևորը երևի թե գյուղացու համար ոռոգման ջրի խնդիրն էր ,համայնքում ոռոգման ջրի երկու պոմպակայանի և միջտնտեսային ցանց  կառուցվեց:Կառավարության կողմից հաստատված (24 մլն  ֆինանսավորմամբ) և գյուղապետարանի համաֆինանսավորմամբ պոմպակայան կառուցվեց համայնքում:Կարող եմ ուրախությամբ նշել,որ մոտ 70 հեկտար ոռոգման ջրի հարց է լուծվում:Այսօր  արդեն ի ուրախություն բոլորիս, շահագործման հանձնվեց Ապագայի համայնքապետարանի և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի համաֆինանսավորմամբ կառուցված ոռոգման ջրի թվով երկրորդ պոմպակայանը:

 Ապագա գյուղը մարզի զարգացող բնակավայրերից մեկն է, որն իր բնակչության համար կարողանում  է այսօրվա հրամայականի պահանջները բավարարել՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մանկապարտեզ, դպրոց, բուժկետ, մշակութային կոթողներ, ասֆալտապատ փողոցներ,ցերեկային  լուսավորություն:

Մենք պետք է ունենանք բարեկարգ այգիներ,բարեկարգ փողոցներ ու սպորտային կենտրոներ, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ վայելելիրենց երեխաներին տալ սպորտի և այլն:

Ապագա համայնքի միջնակարգ դպրոցը վերջերս անվանակոչվել է դպրոցի նախկին սան, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս՝ Հովսեփ Կիրակոսյանի անունով։ Ռազմագիտության կաբինետը ևս հերոսի անունով է կոչվում, որտեղ էլ խնամքով պահպանվում են զոհված հերոսի անձնական իրերն ու զինվորական հագուստը։ 

Որո՞նք են Ձեր նոր ծրագրերը,որոնք առաջիկայում կլուծվեն:  

-Սուբվենցիոն ծրագրի շրջանակում նախատեսվում է Ապագա համայնքի մշակույթի տան  վերանորոգում իրականացնել,ստեղծել  բարենպաստ շենքային պայմաններ,որը  կնպաստի համայնքում մշակութային կյանքի վերակտիվացմանը:Դեռևս 1973 թվականին կառուցված մշակույթի տունը գործել է մինչև 90-ական թվականները՝ համայնքում ակտիվ պահելով մշակութային կյանքը:90-ականներից հետո շենքի տանիքը ,հատակն ու գույքն ամբողջությամբ վնասվել էին:Իսկ արդեն 2009-19 թվականներին համայնքային բյուջեի միջոցներով մշակույթի տունը մասնակի վերանորոգվել է՝ ապահովագրելով հետագա քայքայումից:

Շատ ուրախ եմ ,որ Ապագա համայնքը ունեցավ իր մասնակցությունը և համաֆինանսավորմամբ իրագործվելու է այս ծրագիրը:Բարենպաստ շենքային պայմաններում կգործեն արտադպրոցական խմբակներ,գրադարանը լիարժեք կգործի:

«Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ էլ հաշվետու տարում կվերկանգնվի և Ապագայի մշակույթի տան նախասրահում գտնվող ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի ՝1974 թվականին հեղինակած «Սասունցիներ» որմնանկարը,որն ունի հանրապետական նշանակության նորհայտ հուշարձանի կարգավիճակ:

-Կորոնավիրուսի համավարակ  COVID-19-ի հետ կապված Ապագայում ի՞նչ միջոցառումներ են կատարվում:

-Բոլորին հորդորում ենք դիմակ կրել և հետևել ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կանոններին, որպեսզի միասնական կամքով և հետևողականորեն կարողանանք հաղթահարել աշխարհը պատուհասած չարիքից։ Նաև ,հաճախակի ախտահանման աշխատանքներ են իրականացվում համայնքում:

 «Ապագան մեր տունն է,և մենք ձգտելու ենք այստեղ իրականացնել նորանոր ծրագրեր՝ առավել բարելավելով յուրաքանչյուրի կենցաղը՝ մեծ

 պատասխանատվության և հետևողականության շնորհիվ»,-իր խոսքում նշեց համայնքապետը:

 Պ.Ավագյանը կրթված, հարգված ընտանիքից է, նրա համար ամենից կարևորը համագյուղացիների գնահատականն է: Վայելել այդ հարգանքը նշանակում է ոչ թե լինել սոսկ իր պարտականությունները կատարող պաշտոնյա, այլ ղեկավար, ով նվիրումով ու եռանդով օգնում է համագյուղացիներին շենացնելու հարազատ համայնքը:

Mnews.am