11 Հունվարի, 2018

Կառավարության այսօրվա նիստում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց մի նախագիծ, ըստ որի՝ «Ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի Վիեննայի կոնվենցիային համապատասխան երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանում սահմանված է աջակողմյան ճանապարհային երթևեկություն:

Ani Product

Նախարարը բացատրեց, որ մեր երկրի երթևեկությունը նախատեսված է ձախակողմյան ձախակողմյան ղեկով մեքենաների երթևությանը համապատասխան: Մարտիրոսյանը հավելեց, որ սույն թվականի ապրիլի 1-ից նախատեսվում է արգելել աջ ղեկով տրանսպորտային միջոցների հաշվառումը և շահագործումը: Այս սահմանափակումը, սակայն, չի վերաբերում մինչ այդ ժամկետը ներմուծված  աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի ու սեփականության վրա:

Ani Product

Կառավարությունն ընդունեց նախագիծը:

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս