30 Հոկտեմբերի, 2018
«Առավոտ» թերթը գրում է.
«ՌԴ Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը երեկ տեսամիացման ընթացքում վստահեցրեց՝ ընդհանուր առմամբ ՌԴ-ն մեծ ուշադրությամբ հետեւում է այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում Հայաստանում, և նշեց. «Ռուսաստանն ընդհանուր առմամբ ուշադիր հետեւում է Հայաստանում տիրող իրավիճակին: Մենք տրամադրված ենք երկկողմ հարաբերությունների զարգացման ցանկացած կառավարության օրոք: Հուսով եմ՝ նույն տրամադրվածությունը կա նաեւ Հայաստանում»:
Դառնալով ՀԱՊԿ գլխավոր բարտուղար Յուրի Խաչատուրովին ներկայացված մեղադրանքներին՝ Կոնստանտին Զատուլինն ասաց. «Ինձ դուր չի գալիս այն իրավիճակը, որ ներքին խնդիրներն արտացոլվում են արտաքին քաղաքականության մեջ եւ ՀԱՊԿ-ի քարտուղարությանը կասկածի տակ են դնում, որը ղեկավարում է Յուրի Խաչատուրովը: Ամեն գնով նախկին ղեկավարների հետ հաշիվների մաքրումը, իմ կարծիքով, ճիշտ չէ եւ հեռու է մեր ընդհանուր պատկերացումներից: Կարծում եմ՝ դա մարդկային առումով բացատրելի է եւ հենց դրա համար էլ պետք է չդառնա քաղաքական գիծ:
 

Կոոուպցիայի դեմ պայքարը դարձել է քաղաքական գործիք, բայց պետք է տարբերել քաղաքական հետապնդումները կոռուպցիայի դեմ պայքարից: Եթե շարունակի նույն ոգով, ՀՀ֊ն իր վարկանիշը կկորցնի ոչ միայն ՀԱՊԿ շրջանակներում, այլեւ ողջ միջազգային հանրության աչքում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս