mnews

22 Հուլիսի, 2017
  «Առավոտ» թերթը գրում է. «Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզպետարան ոտք դնելուն պես անգույն պատերը զարդարել է սիրելի դերասանների լուսանկարներով, որոնք հիմնականում վերցված են Գյումրիում նկարահանված հայտնի ֆիլմերից։ Մարզպետարանի շենք մտելուն պես քաղաքացիներին դիմավորում են Մհեր Մկրտչյանն ու Գալյա Նովենցը։ Մարզպետարանցիների բնութագրելով` իրենց կառույցը վերածվել է «մշակութային մարզպետարանի»։

Արթուր Խաչատրյանն Aravot.am-ի զրույցում ասաց․ «Կարծում եմ, որ ճիշտ կլինի մարդը գա մարզպետարան, պատերը մի քիչ ավելի ուրախ լինեն։ Լուսանկարները պարբերաբար կփոխենք ու կշատացնենք»։

Ani Product

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ani Product

Լրահոս