Ասելիքս ասել եմ, հետևություն անողներն էլ հետևություն են արել.Շուշան Պետրոսյան

0

«Հրապարակ» օրաթերթը գրել է.

«ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի հարաբերությունները մամուլի հետ արդեն քանի տարի է՝ հարթ չեն: Նա ծանր է տանում իր հասցեին գրված ամեն մի թթու խոսք, հետո ինքն է թթու, կծու ու դառնաղի խոսքեր «շռայլում» լրագրողների, լրատվամիջոցների հասցեին՝ արդյունքում կրկին հայտնվելով քննադատությունների թիրախում: Փակ շրջան է: Եվ որքան էլ մամուլը փորձում է նրա հետ հնարավորինս բարիդրացիական հարաբերություններ հաստատել, մեկ է, չի ստացվում: Ընդամենը մի նստաշրջան է կայացել, սակայն Շուշանն արդեն հասցրել է նոր հարձակմամբ հանդես գալ՝ հասարակության ու ԶԼՄ-ներին տրամադրելով իր դեմ: Մի կողմից մեզ մեղադրում է սուբյեկտիվության մեջ, մյուս կողմից հարցազրույցներ չի տալիս՝ խուսափելով մամուլի հետ շփումից: Նրան թվում է, թե բոլոր լրագրողները սևեռված են իր դեմ, իր դեմ են աշխատում, ուզում են իրեն վարկաբեկել:
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստերից մեկի ժամանակ, երբ քննարկվում էր պաշտպանության հանձնաժողովի նախագահի հարցը, հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանին հարց ուղղելիս նա նկատեց, թե մամուլում երբեմն անթույլատրելի տեղեկություններ են տարածվում՝ կապված ՊՆ-ի հետ, և դրանց հետևանքով կոնկրետ մարտական գործողություններ են խափանվել, որոնց մասին ԱԺ-ում չի խոսի, այլ առանձին կասի Նահապետյանին: Երեկ մենք մոտեցանք Շուշան Պետրոսյանին և փորձեցինք բարեկամաբար պարզել, թե ինչ թե ինչ հրապարա­կումների մասին է խոսքը, այդ ինչ մարտական գործո­ղություններ են խափանվել մեր՝ լրագրողներիս մեղքով: Շուշանը դժվարությամբ համաձայնեց լսել հարցը և չցա­նկացավ որևէ բովանդակա­յին պատասխան տալ. «Դուք լավ գիտեք, թե ինչի մասին է խոսքը, չեմ պատասխանե­լու էդ հարցին: Ասելիքս ասել եմ, հետևություն անողներն էլ հետևություն են արել, ան­հանգիստներն էլ ուզում են ինտերվյու վերցնել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: