Աստղերը հուշում են. Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյան. Կենդանակերպի նշանը՝ Ամուլգառ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ձգձգվող իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Երևանի տարածքում դիմակ կրելը պարտադիր է, Երևանից դուրս 25 կմ շառավղով կարելի է դիմակը քթից ներքև իջեցնել, իսկ սահմանամերձ գոտիներում՝ պարզապես ականջներից կախել:

Երեքշաբթի կհայտարարեք, որ հասարակությունը պետք է 2 կիլոմետր սոցիալական տարածություն պահի Ամուլսարից:

Չորեքշաբթի օրը քայլարշավ կկազմակերպեք դեպի Սևան՝ «Նիկո´լ, Փարթի´, Դուխո´վ» վանկարկումներով:

Հինգշաբթի հանդիպում կունենաք Ֆիրդուսի թաղամասի բնակիչների հետ. երեկոյան կապտուկները կմեղմանան, մի աչքը կբացվի:

Ուրբաթ օրը Արտակարգ դրությունը կերկարաձգեք անորոշ ժամանակով, մինչև տենաք ՍԴ դատավորների հարցը ոնց է լուծվում:

Շաբաթ և կիրակի օրերը կանցկացնեք տնային, աշխատանքային և հանրային ինքնամեկուսացման մեջ: Եվ հիշեք. աստղերը ոչ միայն հուշում են, այլև ամեն ինչ տեսնում:

«Չորրորդ իշխանություն»