30 Հունիսի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ից դուրս մնացած եւ իրենց բախտը ՀՀԿ-ի հետ փորձած պատգամավորների խմբին դառը հիասթափություն է սպասվում։ Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի ցանկանում աշխատանքով ապահովել կամ ինչ-որ կարգավիճակ տալ նախկին պատգամավորներին, որոնք ընտրություններում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվեցին, բայց չանցան ԱԺ՝ Մարտուն Գրիգորյանին, Արագած Ախոյանին, Բազմասեր Առաքելյանին եւ այլոց։

Ani Product

Ի դեպ, մեզ տեղեկություններ են հասել, որ նման անտարբերությունից հիասթափված Արագած Ախոյանը մտերիմների շրջանում անգամ արտագաղթելու կամ առժամանակ այլ երկրում բնակություն հաստատելու ու գործելու ցանկություն է հայտնել։

Ani Product

«Ինչպես բոլոր մարդիկ, ես էլ իրավունք ունեմ, ասենք, հուզմունքս հաճախ բարձրաձայն արտահայտելու։ Նման մտադրություն, այո, ունեմ, բայց դրսում աշխատելը չի նշանակում արտագաղթել։ Համենայնդեպս, հիմա ազատ մարդ եմ եւ փորձում եմ առաջնորդվել արդեն ոչ թե ընդհանուր շահերով, այլ անձնական շահերի հետեւից եմ ստիպված ընկնել, որպեսզի մտածեմ ընտանիքիս եւ իմ բիզնեսի, գործերի մասին, դրա համար, այո, չի բացառվում, որ որոշակի աշխատանքներ կատարեմ, ասենք, հարեւան երկրում։ Ի՞նչ կա որ, ես դրա իրավունքը լրիվ ունեմ»,- մեզ հետ զրույցում ասել է նա։

Հիշեցնենք, որ Ախոյանը երկար տարիներ աշխատանքներ էր տանում Արեւմտյան Հայաստանում եւ ասում էր, որ պատգամավորի կարգավիճակն իրեն պետք է հայկական շահերը Թուրքիայի տարածքում պաշտպանելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս