Արամ Ա-ն մերժել է Նիկոլ Փաշինյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. 

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փորձել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը հարթել Ամենայն Հայոց կաթողիկոսի աթոռը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին առաջարկելու միջոցով: Վերջինս հրաժարվել է այդ առաջարկից եւ անդրդվելի մնացել իր որոշման մեջ՝ պատճառաբանելով, որ եկեղեցու հետ հարաբերությունները այդ կերպ չեն կարգավորվում:

Միայն Արամ Ա-ի կողմից վերջնական մերժում ստանալուց հետո է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստիպված եղել բարելավել իր հարաբերությունները Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում ։