5 Հունվարի, 2018

Արարատի մարզպետարանի պաշտոնյաներից Արտաշատ քաղաքի բնակիչ, 37-ամյա Խ. Մ.-ն երեկ՝ հունվարի 4-ին, դիմել է ՀՀ Ոստիկանության կազմավորված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչություն և հայտնել, որ «Պրոգրեսիվ Նոլիջիս» ՍՊԸ-ի տնօերն, Երևան քաղաքի Հ. Քոչար փողոցի բնակիչ, 47-ամյա Ռոզի Մարգարյանը խաբեությամբ ու իր վստահությունը չարաշահելու եղանակով իրենից հափշտակել է 1 մլն 670 հազար դրամ և տիրացել այն:

Ani Product

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Խ. Մ.-ն 6-րդ գլխավոր վարչության ծառայողներին հայտնել է, որ Ռ. Մարգարյանը խոստացել էր, որ 2017 թ.- ի դեկտեմբերի 31-ից մինչև 2018 թ.-ի հունվարի 7-ը այդ գումարով իրեն ուղարկելու էր Եգիպտոս, որտեղ հյուրանոցներից մեկում անցկացնելու էր Ամանորը:

Ani Product

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ռ. Մարգարյանը մեկ այլ քաղաքաի՝ 31-ամյա Հ. Կ.-ից նույն եղանակով հափշտակել է 916 հազար դրամ:

Արարատի մարզպետարանի աշխատակիցը չի դիմել Ոստիկանության Արարատի մարզային վարչություն կամ Ոստիկանության Արտաշատի բաժին, քանի որ վստահ է եղել, որ մարզային Ոստիկանությունն ու Արտաշատի բաժինը «մուկն ու կատու են խաղալու» ու դիմել է 6-րդ գլխավոր վարչություն, որտեղից էլ ոչ միայն օպերատիվ արձագանքել են դիմումին, այլև կարճ ժամանակում հայտնաբերել են Ռ. Մարգարյանին:

Վերջինս ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասներն՝ այստեղ:

 

Լրահոս