3 Սեպտեմբերի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ սեպտեմբերի 24-25-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացուցչական պատվիրակությամբ պաշտոնական այցով կլինի Վրաստանում: Դա նրա արտերկրյա երկրորդ այցն է՝ առաջինը Ռուսաստան էր: Ի դեպ, հայաստանյան իսթեբլիշմենթում կա անխախտ օրենք՝ «առաջին գիշերվա» իրավունքը վերապահել Ռուսաստանին, երկրորդը` արևմտյան «ուկլոնով» երկրի:

Ani Product

Վերջին շրջանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների օրրանի վերածված Վրաստանում հոկտեմբերի 21-ին սաքրեբուլոյի (ՏԻՄ) ընտրություններ են: Ասել է թե` Բաբլոյանն ընտրությունների թեժ պահին կլինի Թբիլիսիում և գեոքաղաքականության «հաճելին» կհամատեղի ընտրությունների «օգտակարի» հետ:

Ani Product

Գաղտնիք չէ, որ ընտրությունների ժամանակ հատկապես Ջավախքում Ռուսաստանի խառնակչության դոզան մեծ է լինում: Բաբլոյանը, սակայն, կասի իր «տղամարդկային խոսքը» վիրահայ համայնքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս