Արթուր Վանեցյանը թող առաջին հերթին մտածի իր օրոք եղած գաղտնալսումների մասին. Արգիշտի Քյարամյան. Տեսանյութ

3
Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, խոսելով Արթուր Վանեցյանի հայտարարության մասին, թե իր նշանակումն արդեն իսկ ազգային անվտանգության սպառնալիք է, ասաց, որ վերջինիս հայտարարությունները չի մեկնաբանում. « առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի ու վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսվել են»:

Հարցին՝ իսկ ինքը երաշխավորվա՞ծ է, որ իրեն չեն գաղտնալսի, Քյարամյանը բացասական պատասխան տվեց. «Որեւէ մեկը երաշխավորված չի, այդ հարցի շուրջ, քանի որ այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացել են եւ կան մարդիկ, կազմակերպություններ, որոնք ունեն այդ ֆինանսական հնարավորությունները, դրա համար այս պահին որեւէ հարցում երաշխավորված լինելը իրատեսական չէ»:

Քյարամյանը լուրջ չհամարեց ասել, թե ովքեր են այդ մարդիկ կամ կազմակերպությունները:

Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում: