Արմաշ գյուղի մոտակայքում ավտովթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է

0

Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 13-ին՝ ժամը 23:07-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արմաշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմաշ գյուղի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 RF 584 պետհամարանիշի,  «ԳԱԶել» մակնիշի 34 ST 149 պետհամարանիշի (վարորդ՝ 1978 թ. ծնված Կ. Պ.) և «ՎԱԶ-2114» մակնիշի 35 DP 956 պետհամարանիշի ավտոմեքենաները։
Փրկարարները դիերն ավտոմեքենայից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: