Արմավիրի մարզի միակ եզդիաբնակ Ֆերիկ գյուղում համայնքի ղեկավարի ընտրություններ են.

13

Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ գյուղում դեկտեմբերի 8-ին համայնքապետի ընտրություններն են:Այստեղ առաջադրվել են 3  թեկնածուներ՝ գործող գյուղապետ Ռուստամ Հասանյանը, Համլետ Ավդոյանը և Շարո Մանոյանը:Mnews.am-ը զրուցել է համայնքապետի թեկնածու Ռուստամ Հասանյանի հետ:

-Պարոն Հասանյան  ինչպիսի՞ն է համայնքում նախընտրական մթնոլորտը: 

-Շատ նորմալ է ,ամեն մարդ իր քարոզարշավն է իրականացնում օրենքի շրջանակներում:Նախընտրական հանդիպումներ չեմ ունենում,որևէ խոստում չեմ տալիս,իմ եզդիաբնակ համագյուղացիները գիտեն իմ առաջադրման նպատակը և աշխատում եմ առավելագույնին հասնելու:Ինչ խոստումներ ,որ տվել եմ 2015թ-ին փորձում եմ իրագործել: Շատ բան եմ արել գյուղի համար, այնպես չէ, որ պատահական եմ կրկին թեկնածությունս առաջադրում: Թող գյուղացին որոշի և իր քվեն տա նրան, ում նախընտրում և նպատակահարմար է գտնում:

-Ի՞նչ չլուծված խնդիրներ կան Ֆերիկում:

-Բազմաթիվ  չլուծված խնդիրներ կան Ֆերիկում: Չունենք մանկապարտեզ, մշակույթի տուն,դասերից հետո երեխաները զբաղմունք չունեն,լինելով ուսուցիչ շատ եմ կարևորում համայնքում մշակութային կյանքը:Գյուղի վարչական տարածքը 405 հա է, որի կեսը արոտավայր է:Համայնքի հողերից 205 հեկտարը օտարել է նախկին համայնքապետը,այդ մասին 2016թ.-ից ենք տեղեկացել, երբ  ընտրվեցի համայնքի ղեկավար: Պատահմամբ բացել եմ աճուրդի թղթերը և նկատել եմ: Բնակիչներին տեղեկացրել եմ, որ նմանատիպ բան կա,որ նախկին համայնքի ղեկավարը անօրինական աճուրդով վաճառել է հողերը,ու զարմանում եմ ,ոնց է խիղճը տարել նման բան է արել ու չի մտածել ,որ ժողովուրդը ոնց է ապրելու: Հեղափոխությունից հետո սկսել ենք պայքարը: Հողերը վաճառվել են Հրանտ Գրիգորյանին, նրա մայրիկին և եղբոր՝ Զարզանդ Գրիգորյանի կնոջը՝ Թամարա Գրիգորյանին:Գյուղում տեղեկացրեցի բոլորին, ժողով արեցինք հրավիրեցինք ժողովին սեփականատիրոջը և եկավ լիբանանահայ Արա Տագեսյանը և ասաց, որ նոր սեփականատերն ինքն է: Գրիգորյանները հողակտորները Տագեսյանին վաճառել են իշխանափոխությունից հետո՝ 2018թ. նոյեմբերին:Ինքը լսեց ամբողջ պատմությունը, որ խաբելով և անօրինական ճանապարհով են ձեռք բերել այդ արոտավայրերը,որ գյուղացիների միակ ապրուստը անասնապահությունն է ,խոստացավ չեղյալ համարել առքուվաճառքը, սակայն չգիտեմ մինչ պատճառներով հետո փոշմանեց:

Ավագանու անդամները բացատրում են, որ համայնքի նախկին ղեկավարը չի ասել, որ արոտավայրերն է վաճառում:Բացակայում են հողերը վաճառելու համայնքի ավագանու նիստերի արձանագրությունները, որոշումների մի մասը ևս չկա: Չգիտեն էլ, թե ինչ գնով են հողերը վաճառվել, գումարները մուտք արվե՞լ են համայնքային բյուջե, թե՞ ոչ:Այս պահին դիմել ենք գլխավոր դատախազին՝ հողերի վաճառքի վերաբերյալ։ Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ  (պաշտոնեական կեղծիք) հոդվածով։Չգիտեմ ոնց կլուծվի այս խնդիրը, բայց Եթե պետությունն էլ երես թեքի մեզանից ,չգիտեմ երևի թե ոչ մեկ չի մնա գյուղում:

-Շուրջ չորս տարի Ֆերիկ համայնքի ղեկավարն եք ,ի՞նչ աշխատանքներ եք կատարել:

-Վատ վիճակում էր համայնքը ,հիմա մի փոքր կարողանում ենք խելքի բերել,ես աշխատում եմ դպրոցում որպես ուսուցիչ նաև համատեղում եմ համայնքի ղեկավարի պաշտոնը:Իմ ղեկավարած տարիներին կարողացել ենք ամբողջ գյուղը խճապատել, գլխավոր փողոցը լուսավորվել է,հավատն է արթնացել գյուղում վաղվա օրվա նկատմամբ ,հավատում են ինձ ,որ ես կանգնած եմ իմ համագյուղացիների խնդիրների կողքին:Այս պահին ամենամեծ ծրագիրն է իրագործվելու`Ֆերիկ համայնքի ոռոգման ջրի ցանցն է փոխվելու:՛Շատ ծրագրեր ունեմ ,որ հաստատ վերընտրվելուց հետո իրագործելու եմ:

Հ.Գ Ռուստամ Հասանյանը իր բնակիչների համար առաջին հերթին ընկեր ու հարազատ է, ապա միայն համայնքապետ: Թե՛ ուրախության, թե՛ տխրության առիթների դեպքում նրանց կողքին է, նրանց աջակից ու հասնող:

Բոլոր դեպքերում իր գյուղացու հետ է…

Mnews.am