24 Հոկտեմբերի, 2018
 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ՝ Արշակ Վարդանյանը նշանակվել է վերաքննիչ դատարանի դատավոր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի ԲԴԽ-42-Ո-117 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Արշակ Վարդանյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,-ասված է նախագահի որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ՝ Լուսինե Աբգարյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի ԲԴԽ-42-Ո-116 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Լուսինե Աբգարյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»

 

:

 

Լրահոս