Արտակարգ դեպք Բագրատաշենի մաքսատան դիմաց

Այսօր, հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում «Բագրատաշեն» մաքսակետի հարևանությամբ բախվել են Mercedes և Volvo մակնիշի ավտոմեքենաները։  Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ի գազաբալոնը պայթել է, ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։  Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ն է բախվել բեռնատարին։